Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի քաղաքական հումորը՝ կապված «Բարգավաճ» բառի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2015 20:29

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը բացեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը խոսելով  շիրակցիների ներուժի մասին ու նշելով, որ արվեստագետների, քանդակագործների, թատրոնի աշխատողների, գիտնականների, պետական գործիչների զգալի մասը շիրակցիներ են, դահլիճում նստածներին մաղթեց.«Աստված թող ձեր բոլոր աշխատանքներին հաջողություն տա, ձեր բոլոր բարի նպատակներին իրագործում շնորհի, եւ մեր Շիրակ աշխարհը ծաղկի եւ հպարտ լինի իր զավակներով եւ հպարտ լինի իր ձեռքբերումներով եւ հպարտ լինի իր բարգավաճ ժողովրդով»: «Բարգավաճ» բառն արտաբերելիս, Սրբազանը սկսեց հումոր անել՝ ասելով. «Բարգավաճ» ուրիշ իմաստով չեմ օգտագործում, վախենում ենք որոշ բառեր օգտագործել…»: Դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031