Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Փոփոխությունները միշտ ավելի լավ են, քան լճացումը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2015 18:28

Աժ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

«Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը: Գալիս է պահ՝ ինքդ քեզնից հոգնում ես, հեռանալ ես ուզում: Նշանակում է՝ մեջդ այլևս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Էնքան ընկերներ ունենք, որ դրսում դարձել են քննադատ: Է, մնային, աշխատեին, վարչապետ էին, պաշտպանության նախարար էին, անվտանգության գլխավոր խորհրդական էին, ինչ ասես՝ էին, մնային, չխռովեին, չհեռանային: Գիտես՝ խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ, համարյա թե Արշակ Սադոյանի պես ման գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն: Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում»:

Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Այսօր հիշողության օր է, բայց այս խոսքերը ամեն օր է պետք հիշել՝ առաջ գնալու համար: Ու հենց առաջ գնալու համար Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ ենք, երկիրը տանում ենք համակարգային փոփոխությունների: Կարեւոր քայլ ենք իրականացնելու ու բոլորիս համատեղ որոշմամբ է դա լինելու, որովհետև հասարակությունը ինքը պիտի իր շարժման ուղեգիծը գծի: Երկրի գլխավոր օրենքը երկրի զարգացման նոր տեսլական է ուրվագծում, եւ շատ կարեւոր է, որ քաղաքացին հասկանա, թե ինչի՞ համար, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հեռանկարի համար:Ուրեմն՝ ինչու՞ է կարեւոր «Այո»-ն:

Արդեն ասել եմ՝ որովհետեւ «Ա»-ն այբուբենի առաջին տառն է եւ միշտ ճիշտ է:

Այո և միմիայն այո, որովհետև: Արդեն հասել է ժամանակը, երբ կարող ենք «Այո» ասել, որովհետև մեր պետությունը հանձնել է իր հասունության քննությունը ու կարող է իրեն թույլ տալ պետականության ամրապնդման հաջորդ աստիճանին բարձրանալ:

Իրեն հարգող յուրաքանչյուր երկիր ու պետություն պետք է ամբիցիաներ ունենա, բայց՝ իրատեսական, որ հնարավոր լինի իրագործել, իսկ պետական կառավարման մոդելի փոփոխությունը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է, եթե ուզում ենք համակարգային փոփոխություն՝ առանց հեղափոխության:

Իշխանության ապակենտրոնացումը զսպումների ու հակակշիռների լավագույն մեխանիզմն է, որ անխափան է դարձնում ժողովրդավարության ժամացույցը: Մարդը իր խնդիրներով ու այդ խնդիրների լուծումներով, ոչ թե իշխանությունը՝ սա է այս Սահմանադրության առանցքը:

Եվ ի վերջո՝ փոփոխությունները միշտ ավելի լավ են, քան լճացումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031