Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր դեռ կարող ենք շտկել հայի մեջքը՝ հունիսի 7-ը հայի հաղթանակի ու արժանապատվության օր դարձնելով. Մարգարիտ Եսայան

Մայիս 08,2026 13:46 Share

ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց:

Հայը կրկին գտավ իր ոգին, իր ազգային արժանապատվությունը, մեր հայրենիքի սիրտ Արցախը կրկին դարձավ հայինը: Ու հայկականությունը, հայությունը այլեւս զոհի եւ կորուստների մասին չէր, մենք ուժեղ էինք, մենք սկսեցինք վերընձյուղվել, կրկին կառուցել հայի տունը, գերությունից վերադարձած մեր Արցախը բոլորիս համար դարձավ էն մաքուր օդը, էն ուժը, որը հայ մարդուն Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում վերադարձրեց ապրելու, արարելու, կառուցելու, շենացնելու բնատուր ձիրքը: Հայը ստեղծող եւ շենացնող տեսակ է, եւ, ոչ երբեք քանդող ու ավերող: Մենք Եռատոն ունեինք, մենք 30 եւ ավելի տարիներ Արցախում էինք այս օրը, մենք մեր բանակի հետ էինք, զինվորի կողքին, մենք հենց այդ բանակն էինք:

Այսօր, կրկին ջբաժանի առաջ ենք:

Այսօր դեռ կարող ենք շտկել հայի մեջքը, վերագտնել հայի ազգային արժանապատվությունը:

ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ:

Իսկ կարող ենք հունիսի 7-ը հայի հաղթանակի եւ արժանապատվության օր դարձնելով: Պետք է անել շատ պարզ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ընտրել իրական ընդդիմադիր ուժի, մերժել ՔՊ-ական էս գոյացությունը եւ ՏԵՐ դառնալ էս երկրին, ԿՐԿԻՆ դառնալ ՏԵՐ Հայոց պետությանը: Իսկ դա դուք կարող եք, սիրելի քաղաքացիներ, հայ մարդը կարող է կրկին ազատագրել իր տունը, հայրենիքը: Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել: Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի:

Նոր Եռատոն լինելու է, ես վստահ եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031