Լրահոս
Օրվա լրահոսը

Լորան Ռուին Աշոտյանի հաղորդման մասին. «Դա սխալ է, չի կարելի նման բան անել»

Նոյեմբեր 11,2015 15:35

Երեւանի մամուլի ակումբն այսօր «Հանրաքվեի լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկում է կազմակերպել, որին ներկա Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռուին լրագրողները հարց ուղղեցին՝ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հաղորդում է սկսել վարել սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավի ընթացքում:

Միջազգային փորձագետը նախ ճշտեց՝ «Ճի՞շտ եմ հասկանում, դուք ասում եք հանրայի՞ն հեռարձակողի ալիքով հաղորդման մասին եւ որ հաղորդավարը կառավարության ներկայացուցի՞չ է, նա՞ է վարում հաղորդումը»:

Փորձագետն ակնհայտորեն զարմացած էր, եւ երբ համոզվեց, որ ՀՀԿ անդամն ու նախարարն է նման հաղորդում վարում:

Լորան Ռուին էլ ավելի զարմացած պատասխանեց.«Դե ինչ՝ սա հիմնովին սխալ է: Սա բացարձակապես անընդունելի է ընդունված չափանիշների եւ լավագույն փորձի տեսանկյունից: Սա որեւէ կերպ չի կարող համարվել ճիշտ լուսաբանում: Պատկերացրեք ինչպիսի բանավեճ է դա ստացվելու: Ուզում եմ ասել՝ այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում, դա կատակ չէ՞ »:

Նորից հաստատելով, որ լրագրողներն ամենեւին էլ կատակ չեն անում, եւ միանգամայն լուրջ քաղաքական հաղորդում է, փորձագետն ասաց. «Ես պարզապես կարող եմ ասել, որ մտահոգված եմ ձեր հարցից: Դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ոչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30