Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանն ավարտեց Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը. Azatutyun.am

Նոյեմբեր 20,2015 21:18

«Ազատություն». Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Սյունիքի մարզպետի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:

Բուդաղյանը բողոքարկում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, ենթարկվել էր դրամական տուգանքի և համաներմամբ ազատվել պատժից:

Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանն այսօր դատարանում հայտարարեց, թե միջադեպի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի պահվածքն էլ վկայում է, որ նրա եղբայրը սպառնալիքներ է հնչեցրել․ – «Նա [Ավետիք Բուդաղյանը] րոպեներ առաջ դեպքի վայր հասնելով, զգուշացրել է այնտեղ գտնվողներին Արտակ Բուդաղյանի գալու մասին՝ հորդորելով, որպեսզի նրանք զգույշ մնան»:

Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, և պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են հնչել սպանության սպառնալիքները: Մինչդեռ, Ալումյանի խոսքով, վկաները իրենց սկզբնական ցուցմունքներում ոչինչ չէին ասել սպառնալիքների մասին․ – «Ամենամերձավոր ազգականներն են Սուրիկ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի, Տրդատ Խաչատրյանի, մեկը մորաքույրը, մեկը հորաքույրը․․․ Ի՞նչը կարող էր դրդել այս անձանց չասել ոչինչ սպառնալիքների մասին, եթե սպառնալիքները իրոք եղած լինեին»:

Դատախազը հակադարձեց․ – «Դեպքի վայրում Արտակ Բուդաղյանին ամենից մոտ կանգնած է եղել տուժող Լորետա Բարսեղյանը, և վերջինս էլ մեղադրողի կողմից կատարված կոնկրետ հարցադրմանը հստակ պատասխանել է, որ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, բացի իր ամուսնու և ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքներից, կոնկրետ սպառնացել է նաև իրեն՝ հայտարարելով, որ սպանելու է»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30