Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքում հանդիպել է մարզպետի եւ համայնքապետերի հետ

Սեպտեմբեր 17,2026 12:15 Share

ՌԴ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել մարզպետ Ռ. Վ. Ղուկասյանի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացման եւ Սյունիքի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցած Ռուսաստանի առեւտրական ներկայացուցիչ Ս. Վ. Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Օ. Իվանովան եւ «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԲԸ-ի ներկայացուցչության ղեկավար Վ. Դ. Ենոքյանը ներկայացրել են կոնկրետ առաջարկներ՝ քաղաքների զարգացման, փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախաձեռնությունների մշակման վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել