Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

Սեպտեմբեր 08,2026 12:10 Share

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գորիս համայնքում գտնվող՝ շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930