Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում

Նոյեմբեր 21,2015 12:08

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Արագածոտնի մարզկենտրոնում: Արտեմի Այվազյանի նորակառույց երաժշտական դպրոցի դահլիճում ներկա էին մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրարվեստ երաժշտության երկրպագուներ: Համերգի նախաձեռնությունը եւ աջակցությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն էր:

Մինչ համերգային մասի սկսվելը, համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը նշեց, որ հաճույքով է ներկայացնում իրենց համերգային ծրագիրը, քանզի հայ մաքրամաքուր երաժշտությունը պահպանելն ու երաժշտասեր հանրությանը ներկայացնելը համույթի առաջնահերթ նպատակներից է:

Ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտական արվեստի բոլոր ժամանակների նմուշները` սկսած հեթանոսությունից, մինչեւ մերօրյա երաժշտությունը: Լարային դասական գործիքների, ազգային նվագարանների` բլուլի, սանթուրնի, քանոնի կատարումներով, ինչպես նաեւ անվանի երգիչների կողմից հնչեցին հորովելներ, սիրերգեր, պարեղանակներ:

Հանդիսատեսը սիրով ունկնդրեց հանրահայտ համույթի ներկայացրած համերգային ծրագիրը եւ նրանց ճանապարհեց ծափողջյուններով ու նոր հանդիպման ակնկալիքով:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30