Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգի հեռարձակման համար ինձ եմ համարում մեղավոր, բայց ինչո՞ւ պատգամավորները հիշատակի օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս»․ Հովհաննես Մովսիսյան

Հոկտեմբեր 07,2026 15:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հանրային հեռուստատեսությամբ Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու հարցին։

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը հոկտեմբերի 6-ին որոշել է Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել։

Բարձրացված աղմուկից հետո համերգի հեռարձակման համար ներողություն էին խնդրել երգիչ Թաթա Սիմոնյանը եւ Հանրային հեռուստատեսությունը։

«Ես չեմ արդարացնում, բայց երբ տարբեր կողմերից շահարկվում է եւ տեսնում եմ, որ, օրինակ, պատգամավորական խմբակցությունը հայտարարություն է տարածում եւ դատապարտում է, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ իրենք չեն նախաձեռնում օրենսդրական նախաձեռնություն, սահմանեն հիշատակի օր եւ պահանջը չլինի միայն Հանրայինից։ Ես հիմա չեմ խոսելու՝ հանրային է հեռուստաընկերությունը, թե մասնավոր, ես ընդհանրապես հեռուստաընկերություններից չեմ խոսում։ Ես ասում եմ՝ եթե այդ օրը պետք է լինի հիշատակի օր, հիշատակի օրը դա միայն Հանրային հեռուստատեսության եթերով չէ, սրա մասին է խոսքը։ Եթե մենք ունենք պահանջ, որ այդ օրը լինի հիշատակի օր, շատ սխալ է միայն Հանրային եթերը դիտարկելով՝ այդ եզրակացությանը գալ»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը։

«Ես ինձ եմ առաջինը համարում այս հարցով մեղավոր կամ պատասխանատու, բայց նաեւ ասում եմ՝ մեղավոր լինելով եւ ներողություն խնդրելով հանդերձ, ի վերջո վերադառնալով հարցին, բուն խնդիրն այդ օրը ո՞րն էր, որ մարդկանց մոտ կար պահանջ Հանրային հեռուստատեսությունից, թե ինչո՞ւ է հեռարձակվել սա կամ ինչո՞ւ չի հեռարձակվել հիշատակի մասով մի բան։ Ես էլ ասում եմ՝ շատ լավ, իսկ ինչո՞ւ նույն այն մարդիկ, ովքեր այդ օրը հայտարարություն էին տարածում, չեն սահմանել հիշատակի օր այդ օրը»,- հավելեց նա։

Հարցին՝ եթե հանրային ճնշում չլիներ, հասարակությունից ներողություն կխնդրեի՞ն, Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց․ «Սա այն հարցը չէ, որ մենք չարձագանքեինք։ Այսինքն՝ ոչ թե մենք սպասեցինք, մյուս օրն առավոտյան արձագանքեցինք, որովհետեւ հանրային արձագանքը մեծ էր, այլ մենք ինքներս համարում ենք, որ դա սխալ է։ Այնպես չէ, որ մենք Հանրային հեռուստաընկերությունում ճիշտ ենք համարել համերգ հեռարձակել եւ ծրագրված հեռարձակել ենք։ Մենք չենք փորձելու արդարացնել սա, սա սխալ է, եւ մենք տվել ենք անունը՝ տեղի ունեցածը սխալ է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031