Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն. «Փաստ»

Ապրիլ 28,2026 08:15 Share

Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար:

Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն:

Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ:

Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում: Դա ո՛չ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ո՛չ էլ նշանակում է, թե չեն ընտրելու: Էլեկտորատը պետք է փնտրել այլ տեղ՝ Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում: Բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում:

Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն: Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի: Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930