Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի լրատվականի պետ. «Քանի՜ դեպք է եղել, որ չորացած ծառն ընկել է մեքենայի կամ մարդկանց վրա»

Դեկտեմբեր 09,2015 13:56

Aravot.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ  նախկին «Մալիբու» սրճարանի տարածքում 10-ից ավելի հաստաբուն ծառեր են հատվել:

Երեւանի քաղաքապետարանի  հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ օրենքի որեւէ խախտում չկա, կա բնապահպանության նախարարության համապատասխան եզրակացությունը:

Ըստ Գեւորգյանի,  դրանք պլանային հատումներ են, կտրվում են  չորացած ծառերը, որոնց փոխարեն նորերն են տնկվելու: «Քանի՜ դեպք է եղել, որ չորացած ծառը ընկել է մեքենայի կամ մարդկանց վրա»,- փաստեց քաղաքապետարանի  հասարակայնության եւ լրատվության բաժնի պետը:

Malibu_4 Malibu_3 Malibu_2

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031