Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին Ուկրաինայի ամենահայտնի քաղաքական գործիչն է. հարցում

Դեկտեմբեր 18,2015 20:33

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին դառնում է Ուկրաինայի քաղաքական դաշտի ամենակարեւոր խաղացողը: Այս մասին գրել է «Financial Times» թերթը:

Պարբերականը հարցումներ է անցկացրել Ուկրաինայում, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ Սահակաշվիլիի վարկանիշը 40% է: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը 20% է:

Հոդվածի հեղինակը գրում է, որ «բուլդոզեր» Սահակաշվիլին հաշվի չի նստում տեղի հեղինակությունների հետ եւ առաջ է շարժվում: Նա ցանկանում է սադրել իր մրցակիցներին, նրանց կոռուպցիայի մեջ մեղադրելով եւ հակամարտությունների մեջ մտնելով:

Ընտրողներից շատերը կարծում են, որ հենց Սահակաշվիլիի ինքնավստահությունը կօգնի նրան տեղի օլիգարխների դեմ պայքարում: Մյուսներն էլ այն կարծիքին են, որ հենց դա նրան կխանգարի Ուկրաինայի ղեկավարությունում բարձր պաշտոն զբաղեցնելու համար:

Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ Սահակաշվիլին կարող է վարչապետ դառնալ, սակայն նրանք վախենում են, որ Սահակաշվիլիի տեղափոխությունը Կիեւ կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կտրուկ արձագանքի պատճառ դառնալ:

Հավելենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դատի է տվել Միխայիլ Սահակաշվիլիին այն բանի համար, որ վերջինս իրեն մեղադրում էր կոռուպցիայի մեջ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031