Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. Դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ եւ ՍԴ ներկայացված հիմքերը

Դեկտեմբեր 30,2015 12:33

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ՝ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ

1.   ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և քվեարկությունը, քվեարկության արդյունքների ամփոփումը անց է կացվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, գործող մի շարք օրենքների կոպիտ և բացահայտ խախտումներով, որոնք կրել են կազմակերպված, զանգվածային, պարբերական ու համակարգված բնույթ։ Այդ խախտումները ազդել են քվեարկության արդյունքների վրա, դրանց հետևանքով փոփոխվել են իրական արդյունքները, հետևաբար հանրաքվեի  արդյունքներն անհրաժեշտ է ճանաչել անվավեր:

1.1. ԿԱՏԱՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ

1.1.1. Հանրաքվեի նախապատրաստության և քարոզչության շրջանում կատարված խախտումներ

1.1.1.1. «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում՝ արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում: Համաձայն Սահմանադրության 98-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 3-րդ հոդվածների, Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նույն Սահմանադրության և օրենքի պահանջներով Սահմանադրական դատարանի միակ գործառույթը գործող Սահմանադրության պահապան լինելն է, այն համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ «ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»։ Ըստ այսմ՝ մեկնարկած սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարևոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ։ Վերջինս եղել է նոր սահմանադրությունը մշակող հանձնաժողովի նախագահը, «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի» հեղինակներից։ Նա անձամբ բոլոր մարզերում կատարել է հայեցակարգի քարոզը և այդ ընթացքում քննադատել է գործող Սահմանադրությունը, մինչդեռ ինքը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, պարտավոր էր պաշտպանել Սահմանադրությունը: Գագիկ Հարությունյանը ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հանրաքվեի դրված նախագծի կազմմանը, այլև եռանդուն քարոզչություն է իրականացրել դրա օգտին ԱՅՈ-ի հեռուստատեսային քարոզարշավի ժամանակ՝ ՀՀԿ-ի եթերաժամով։ Դրանով նա, նախ՝ խախտելով Սահմանադրության և օրենքի հստակ պահանջը, ըստ էության, զբաղվել է քաղաքական գործունեությամբ, երկրորդ՝ լինելով ու հրապարակավ ներկայանալով որպես հանրաքվեի դրված նախագծի պաշտպան, նա, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքների բողոքարկման գործը քննելիս։

1.1.1.2. 05.10.2015թ. «Ոչ»-ի կողմնակիցները Ազգային ժողովի դարպասների մոտ իրազեկված հավաք իրականացնելիս «Ոչ» գրությամբ պաստառ են փակցրել Ազգային Ժողովի ցանկապատին: Ոստիկանությունը առանց հիմնավորման պահանջել է հանել պաստառը: Ցուցարարները, սադրանքներից խուսափելու համար հանել են պաստառը ցանկապատի վրայից և պահել են իրենց ձեռքում: Որից հետո ոստիկանները, կրկին առանց որևէ հիմնավորման, պահանջել են ընդհանրապես իջեցնել պաստառը: Ակտիվիստների հրաժարվելուն հետևել է ոստիկանության փորձը բռնի ուժով խլել պաստառը: Ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ, ուժի կիրառումը՝ անհամաչափ, ոստիկանության աշխատակիցները ակտիվիստներից շատերին հարվածներ են հասցրել: Ոստիկանները վերջիվերջո պատռել ու գողացել են պաստառը, այդ ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելով 17 ակտիվիստի: Ոստիկանները բռնի ուժով ոստիկանական մեքենան են նստեցրել նաև ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին: Հետագայում Արամ Մանուկյանին բերման ենթարկելու հրաման տված Վալերի Օսիպյանը ասել է լրագրողներին, թե ինքը չի ճանաչել պատգամավորին, մինչդեռ տեսագրություններում հստակ երևում է, թե ինչպես բերման ենթարկելուց րոպեներ առաջ Օսիպյանը բանակցում է Արամ Մանուկյանի հետ՝ պաստառն իջեցնելու շուրջ, և նրան դիմում անուն-ազգանունով: Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 17 ակտիվիստներին պահել են ոստիկանության բաժնում շուրջ երեք ժամ, այդ ընթացքում այդպես էլ չներկայացնելով բերման ենթարկելու որևէ հիմք և չիրականացնելով որևէ իրավական ընթացակարգ:

1.1.1.3. 25.09.2015թ. իշխանությունները փորձել են խոչընդոտել ավտոբուսով Գյումրի հանրահավաքի մեկնող մի խումբ մասնակիցների և լրագրողների: Մասնավորապես՝ ավտոբուսի վարորդի վրա գործադրվել է շարունակական ճնշում, ինչի հետևանքով վերջինս ճանապարհի որոշ մասն անցնելուց հետո հրաժարվել է շարունակել` ասելով, որ տրանսպորտի վարչության պետը հրահանգել է անմիջապես իջեցնել ուղևորներին և վերադառնալ Երևան: Լրագրողների և  ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի միջամտությունից հետո ավտոբուսը թեև հասել է Գյումրի, սակայն, խախտելով պայմանավորվածությունը, չի սպասել հանրահավաքի ավարտին և վերադարձել է Երևան։ Նույն՝ Գյումրիի հանրահավաքի համար հոսանք չի տրամադրվել, իսկ մոտակա մի բնակարանից ապահովված հոսանքը կրկին քիչ անց անջատել են ոստիկանները՝ քաղաքապետի հրահանգով:

1.1.1.4. 28.10.2015թ. Ոստիկանապետի հրամանով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության շտաբ, ինչը հայտնի իրավապաշտպանների կողմից  որակվել է որպես ահաբեկման նպատակ հետապնդող գործողություն: Նման շտաբի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին:

1.1.1.5. Նոյեմբերի 8-ին հրապարակվել է մի տեսահոլովակ, որում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անմիջականորեն մասնակցում է «այո»-ի քարոզչությանը: ՀՀ պաշտպանության նախարարի խոսքը զինվորականների համար ընկալվում է որպես ուղղակի ցուցում, հրաման:

1.1.1.6. Նոյեմբերի 13-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունով և «Ա1+» ինտերնետային կայքով հեռարձակվում էր  Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում «ռեալիթի շոուի» ձևաչափով կազմակերպված «Այո & Ոչ» հաղորդումը: Հանդիպումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ «այո»-ի կողմնակիցները բնակչության տարբեր  խնդիրները լուծելու խոստումներ են տվել: Մասնավորապես՝ Մեղրի քաղաքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը խոստացել է բարձրաձայնել բնակիչների գազի խնդիրը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խոստացել է  արտադրություն կազմակերպել, այն դեպքում, երբ Հանրաքվեի քարոզչության ժամանակ խոստումներ տալն արգելված է «Հանրաքվեի մասին» օրենքով:

1.1.1.7. Նոյեմբերի 14-ին «Այո & Ոչ»  ռեալիթի շոուի ժամանակ Ապարան է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ: Նա հայտարարել է, որ եկել է օգնելու այն մարդկանց, ովքեր տուժել են նախորդ գիշեր տեղի ունեցած քամուց ու անձրևից: Վարչապետը շփվել է տարածաշրջանի համայնքապետերի ու շարքային քաղաքացիների, ինչպես նաև ռեալիթի շոուի մասնակիցների հետ: Տվյալ դեպքում Հ. Աբրահամյանը մեկտեղել է իր վարչապետական ու «այո»-ի քարոզարշավի կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները:

1.1.2. Նույնականացման քարտերով քվեարկություն թույլ տալը՝ առանց վերահսկողական օրենսդրական լուծումների, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել ուրիշի փոխարեն կատարված քվեարկությունների և կրկնաքվեարկությունների համար

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է նույնականացման քարտերով քվեարկություն նախատեսող օրինագիծը: Կրկնաքվեարկությունը բացառելու համար վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու ընդդիմության ներկայացրած բազմաթիվ առաջարկներից նախագծի հեղինակները ընդունել են միայն երկուսը. համաձայնել են քվեարկության օրը ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների սյունակում նշել, որ քաղաքացին քվեարկել է նույնականացման քարտով, իսկ քվեարկության արդյունքների արձանագրություններում հաշվարկել և նշել նույնականացման քարտով քվեարկողների թիվը, սակայն դա արդյունավետ միջոց չի եղել կրկնաքվեարկությունները բացառելու համար: Այդուհանդերձ, քանի դեռ ընտրողների ցուցակները մնում են գաղտնի, այս տվյալները ստուգման և համադրման  չեն կարող ենթարկվել, և, ըստ էության, այս մեխանիզմները որևէ նշանակություն չեն կարող ունենալ քվեարկության վերահսկողության և արդյունքների արժանահավատության առումով:

Ընդդիմությունը Ազգային Ժողովին առաջարկեց որպես ընդհանուր վերահսկողության միջոց ընդունել մատերը թանաքոտելու ձևը, սակայն իշխանական մեծամասնությունը անգամ քննարկման չդրեց այդ հարցը, թեև այդ պահին այդ առաջարկին Ազգային Ժողովում միացել էին բոլոր խմբակցությունները, բացի ՀՀԿ-ից։

Ըստ էության, առանց նախապատրաստելու սարքավորումներով և ծրագրավորման նույնականացման քարտերում համապատասխան նիշ դնելու ընթացակարգը, թույլ է տրվել քվեարկության մի մեխանիզմ, որը, ի տարբերություն անձնագրերով քվեարկության ընթացակարգի, ապահովված չի եղել բազմակի քվեարկության դեմ: Կատարելով օրենքում փոփոխություններ և նույնականացման քարտը ընդունելով որպես ընտրական փոփոխություն՝ իշխանությունները ստեղծեցին ընտրակեղծիքների նոր հնարավորություն և նոր բազա, որը օգտագործվել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում։

1.1.3. Լրացուցիչ ցուցակները որպես ուղղորդավորված ու վերահսկելի քվեարկության միջոց

Համաձայն ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ ընտրողն իրավունք ունի համապետական ընտրությունների ժամանակ դիմում ներկայացնել լիազոր մարմնին և քվեարկել այլ համայնքում, եթե այդ օրը բացակայելու է իր մշտական բնակության վայրից։ Ընտրական իրավունքի պաշտպանության այս ընդունելի միջոցը «այո»-ի կողմնակիցներն օգտագործել են որպես հանրաքվեն կեղծելու գործիք։ Լրացուցիչ ցուցակները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ հանրապետությունում Երևան քաղաքին հարակից բոլոր մազերի բնակավայրերի ընտրողների ստվար մի մասը հայտնվել է Երևանի ընտրատեղամասերի լրացուցիչ ցուցակներում։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կոնկրետ համայնքի ընտրողներ հայտնվել են Երևանի կոնկրետ ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում։

Կից ներկայացված տեսանյութերից մեկում լրացուցիչ ցուցակով ընտրող քաղաքացու հետ երկխոսությունից հետո պարզ է դառնում, որ նա անձամբ չի դիմել ոստիկանություն, ընդհանրապես չի հասկանում, թե խոսքը ինչի մասին է, և ակնհայտ պարզ է, որ նրանց փոխարեն ինչ-որ մեկը ձեռք է բերել այդ տեղեկանքները  և ուղղորդել վերջիններիս քվեարկությունը։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ լրացուցիչ ցուցակով քվեարկողները տեղամաս են եկել միասին, նույն փոխադրամիջոցով, այդ տեղամասերում նրանց քվեարկության ժամերին եղել են քվեարկողների կուտակումներ։ Եվ իհարկե, այդ կուտակումների ժամանակ քվեարկել են միայն լրացուցիչ ցուցակներում ներառված քաղաքացիները։

Մեկ այլ տեսանյութ կապացուցի այն պնդումը, որ լրացուցիչ ցուցակով քվեարկողները միասին են գալիս տեղամաս, կազմակերպված, այլ կերպ ասած՝ ուղղորդված, և դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն, այլ անհերքելի փաստ։

1.1.4. Քվեարկության ընթացքում տեղի են ունեցել լցոնումների, ուրիշի փոխարեն քվեարկության, բացակա անձանց փոխարեն քվեարկության համատարած, համակարգված և զանգվածային բնույթ կրող խախտումներ։

Նման խախտումները, որոնք դեկտեմբերի 6-ին կրել են համակարգված և համատարած բնույթ, հասնում են ահռելի չափերի, և որպեսզի հասկացվի դրա չափերը, ստորև շարադրված փաստերում ցույց կտանք, որ լցոնումները, ուրիշի փոխարեն քվեարկությունները և կրկնակի քվեարկությունները հանդիպել են գրեթե բոլոր տեղամասերում։

Սակայն որքան էլ ընտրակեղծարարները կարողացել են օգտվել ստեղծված հնարավորություններից, օրինակ՝ նույնականացման քարտերից, կամ՝ ինչպես Արաբկիրի 4/26 և 5/22 տեղամասերում, որտեղ 120 ընտրողներ միանգամից քվեարկել են 9-րդ ձևով, միևնույն է, քաղաքացիների ակտիվության և հանձնաժողովերում ՀԱԿ ներկայացուցիչների, վստահված անձանց շնորհիվ բացահայտվել են ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Օրինակ՝ 2/06 տեղամասում Անատոլի Բերեզովսկին գալով տեղամաս, արձանագրել է, որ իր եղբոր, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկու փոխարեն արդեն քվեարկած է, այն դեպքում, երբ եղբայրը այդ պահին գտնվել է Մոսկվայում, որտեղ ապրում և աշխատում է։

Համատարած լցոնումների մասին վկայում են մամուլի հաղորդումները, տեսանյութերը, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դիտորդական առաքելությունների վկայությունները։

1.1.5. Տեղամասային հանձնաժողովների՝ քվեարկության արդյունքներն ամփոփելու ընթացքում քվեաթերթիկների սխալ հաշվարկի կամ հաշվարկի արդյունքների կեղծման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ելակետային տվյալների փոփոխման, վերադաս ընտրական հանձնաժողովների կողմից առանձին ընտրական տեղամասերի արդյունքների փոփոխման միջոցով կեղծիքներ

Ի խախտումն ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 5-րդ մասի, մի շարք տեղամասերում ընդհատվել են քվեաթերթիկների հաշվարկները: Արձանագրվել են նաև քվեարկության ավարտից հետո ամփոփիչ նիստերի անմիջապես չմեկնարկում, բազմաթիվ տեղամասերում ժամը 22:30- ից մինչև 01-30 և ավելի ընդհատում (ընդ որում՝ հատկանշական է այն, որ ըստ ստացվող հաղորդումների՝ ամփոփիչ նիստերի ընդհատումները գերակշռաբար տեղի են ունեցել այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքների հաշվարկների արդյունքում պարզվել է, որ «Ոչ»-ը հավաքել է ավելի շատ քվե, սակայն այդ տվյալները չեն արձանագրվել գրանցամատյաններում և/կամ ամփոփիչ արձանագրություններում, և նիստերն ընդհատվել են): Բազմաթիվ տեղամասերում արձանագրվել է հաշվարկից հետո մինչև հաշվարկված տվյալները գրանցամատյաններում և/կամ ամփոփիչ արձանագրություններում արձանագրելը տեղամասում կամ կոնկրետ սենյակում էլեկտրաէներգիայի անջատումներ, այնուհետև քվեատուփերի և/ կամ այն սեղանների, որոնց վրա տեսակավորված են եղել քվեաթերթիկները և ծրարները, շրջման դեպքեր, կամ անհասկանալիորեն առանց քվեատուփի կամ սեղանի շրջման գետնին հայտնված բազմաթիվ քվեարկության ծրարներ կամ քվեաթերթիկներ:

ՀԿՀ (Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով) նախագահ Տիգրան Մուկուչյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ստացվել է ընդամենը երեք բողոք, ընդ որում՝ դրանք չեն եղել ՀԱԿ-ի կողմից։ Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ միայն քվեարկության գիշերը, երբ տեղամասերում կատարվում էին հաշվարկներ, 4 դեպքով ՈՉ-ի շտաբի պետը անձամբ  ահազանգել է Տ. Մուկուչյանին՝ ՀՏՀ-ներում քվեների հաշվարկի նիստերի ընդհատումների մասին։

Ուսումնասիրելով հանրաքվեի արդյունքները՝ հայտնաբերում ենք, որ թվով 74 տեղամասերում քվեատուփում վավեր և անվավեր քվեաթերթիկների, քվեարկությանը մասնակիցների և առկա ծրարների թվերի միջև կան տարբերություններ:

Այդ տեղամասերից 31-ում տարբերությունները հասնում են անոմալիայի՝ 20-ից մինչև 96: Ակնհայտ է, որ կա՛մ կատարվել է լցոնում, կա՛մ նախապատրաստվել է լցոնում, սակայն չեն կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին:

Բազմաթիվ տեղամասերում տեղի են ունեցել քվեներն ուղղակի գողանալու դեպքեր, ընդ որում՝ դրանց թիվը եղել է զգալի։

Որպեսզի մերկապարանոց չհնչի այն պնդումը, որ ի թիվս այլ խախտումների՝ տեղամասային և վերադասային հանձնաժողովների կողմից փոփոխվել և կեղծվել են ելակետային տվյալները, նշենք, որ խոսքը, մասնավորապես, տեղամասային հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների ստորագրություններով և ՀՏՀ-ների կնիքով հաստատված ամփոփիչ արձանագրությունների քաղվածքներում առկա թվերի և ՀԿՀ-ի կողմից հայտարարված պաշտոնական և վերջնական տվյալների մասին է:

Դեկտեմբերի 13-ին ՀԿՀ-ն հրապարակել է քվեարկությունների պաշտոնական թվերը, որից հետո պարզ դարձավ, որ կեղծված թվերը իրենց հաստատումն են գտել նաև ընտրական վերադաս հանձնաժողովի կողմից:

Մեր տրամադրության տակ են գտնվում թույլատրելի ապացույցներ, որոնք հաստատում են ասվածը: Այսպես՝

թիվ 5/38 տեղամասում՝ Այո- 349, Ոչ-421։ Այս տվյալները կեղծվել են և դարձել՝ Այո-1155 (+806), Ոչ-92 (-329),

թիվ 11/22՝ Այո-156, Ոչ-426 կեղծվել է՝ Այո-418 (+262), Ոչ-169 (-257),

15/18 տեղամասում՝ Այո- 430, Ոչ- 470, կեղծվել են և դարձել՝ Այո-770 (+340), Ոչ-132 (-338),

23/42 տեղամասում՝ Այո-450, Ոչ-402, վերածվել է՝ Այո-750 (+300), Ոչ-112 (-290)

28/35 տեղամասում Այո-301, Ոչ-304, կեղծվելուց հետո դարձել են՝ Այո-605 (+304), Ոչ-304 (0)։

1.1.6. Ընտրական հանձնաժողովերի անգործությունը

1.1.6.1. Ընտրատարածքային հանձնաժողովների անգործությունը ընտրական խախտումներին արձագանքելու, դրանք վերացնելու, վերահաշվարկի գործընթաց կազմակերպելու և վարչարարության ընթացքում

Հանրաքվեի թիվ  5, 7, 9, 10, 11, 33, 34, 35, 38, 39, 20, 14, 26, 28, 30, 31, 32, 21, 3  ընտրատարածքային հանձնաժողովները ներկայացված բողոքների հիման վրա կայացված որոշումների կապակցությամբ որևէ էլեկտրոնային ծանուցում չեն ապահովել, իսկ որոշումները մինչ օրս չեն ուղարկել (կամ ուղարկել են դիմում-բողոքների միայն մի մասի վերաբերյալ): Միաժամանակ 13.12.2015թ.՝ ներկայացված դիմում-բողոքների քննարկման համար սահմանված վերջնաժամկետի ավարտման օրը, այցելություն է կատարվել Հանրաքվեի թիվ 1, 5, 7, 9, 10, 11 ընտրատարածքային հանձնաժողովներ, սակայն որոշումները կա՛մ փակցված չեն եղել համապատասխան շենքում՝ պատերին, կա՛մ ընտրատարածքային հանձնաժողովների շենքերը փակ են եղել:

Բոլոր դիմում-բողոքների քննությունը մերժվել է նաև հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների կողմից՝ համանման ձևական պատճառաբանություններով: Համապատասխան հանձնաժողովները հրաժարվել են նաև ներկայացված խախտումների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա սեփական նախաձեռնությամբ հարուցել վարույթներ և, ըստ էության, քննություն իրականացնել: Մի դեպքում է միայն, որ Հանրաքվեի թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել դիտորդի դիմում-բողոքի հիման վրա, սակայն քննությունն իրականացրել է ակնհայտորեն միակողմանի և ձևական ընթացակարգով: Մասնավորապես, համապատասխան տեղամասային հանձնաժողովի նախագահին և քարտուղարին կատարվել է բանավոր հարցում (ենթադրաբար՝ հեռախոսազանգով), և վերջիններիս կողմից դիտորդի իրավունքի խախտման հերքումը միայն, առանց դիտորդին վարույթին մասնակից դարձնելու կամ վերջինիս դիրքորոշումը ստանալու, դրվել է մերժման հիմնավորումներում:

Վարույթի հարուցումը մերժվել է, ի թիվս այլոց, այն հիմքով, որ պատշաճ լիազորագրեր ներկայացված չեն եղել: Այսպիսով, խախտվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքները, այդ թվում` ձևական պահանջները չարաշահելու արգելքը, ըստ նույն օրենքի 32-րդ հոդվածի` եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը: Սակայն Հանձնաժողովը այս ձևական թերությունը շտկելու հնարավորություն չի ընձեռել դիմումատուներին: Դեկտեմբերի 5-6-ին ԶԼՄ-ներում հարյուրավոր տեղեկություններ են տարածվել տեղամասային հանձնաժողովներում կատարվող խախտումների, կեղծիքների, ընտրական իրավունքի ոտնահարումների, դիտորդների, լրագրողների, վստահված անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին։ Սակայն ոչ Ընտրատարածքային, ոչ Կենտրոնական հանձնաժողովները այդպես էլ որևէ քայլ չեն կատարել այդ իրավախախտումները վերացնելու կամ օրենքով սահմանված վարչարարություն իրականացնելու համար։

Այլ կերպ ասած՝ Ընտրական հանձնաժողովները երբեք չեն հանդիսացել ընտրական իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց, իսկ բողոքների առկայության դեպքում միշտ էլ հանդես են եկել միակողմանի և սուբյեկտիվ դիրքորոշմամբ։ Այս պայմաններում դիմում-բողոքները ամբողջովին կորցնում են իրենց իմաստը, իսկ հանձնաժողովների սուբյեկտիվ դիրքորոշման պայմաններում այդ բողոքները վերածվում են անարդյունավետ վարչարարության։

1.1.6.2. ԿԸՀ/ միջնորդության մերժումը

13.12.2015թ. «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հարուցել էր միջնորդություն՝ որով ՀԿՀ-ին միջնորդել էր պատահականության սկզբունքով ընտրել և որպես ի ապացույց կատարված համատարած խախտումների վերահաշվարկ կատարել 5 տեղամասերում, որտեղ մասնակցության թիվը եղել է 60 տոկոսից ավելի և արձանագրվել է «այո»-ի հաղթանակ։

Ի հակառակ ՀՀ Ընտրական օրենսգրքի 35-րդ և 46-րդ հոդվածների, որոնք ընտրական հանձնաժողովների վրա դնում են ընտրական իրավունքի պաշտպանության պարտավորությունը և սեփական նախաձեռնությամբ ապացույց ձեռք բերելու իրավասություն, ՀԿՀ-ն մերժեց միջնորդությունը, և այլափոխելով միջնորդության իրավական հիմնավորումը, որոշման հիմքում դրեց այն փաստարկը, որ օրենքով վերահաշվարկ կարող է կատարել Ընտրատարածքային հանձնաժողովը՝ սահմանված ժամկետում և կարգով վերահաշվարկի դիմում ստանալու դեպքում։

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով (հետայսու նաև՝ ԿՀ) ներկայացվել է դիմում-բողոք՝ սույն թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Ոչ»-ի միասնական շտաբի, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ինչպես քվեարկությանը նախորդող և բուն քվեարկության և արդյունքների ամփոփման, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ տեղամասերում, ավելի ստույգ համատարած արձանագրված խախտումների վերաբերյալ, որոնք վերաբերում էին ինչպես օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների, այնպես էլ մասնակցող սուբյեկտների սուբյեկտիվ իրավունքների խախտումների: Հիշյալ դիմումի կապակցությամբ ակնկալվել է հանրային իշխանության իրավասու մարմինների կողմից, տվյալ դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 4-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված իրավունքների և սկզբունքների ապահովման համար պատասխանատու ԿՀ-ի կողմից արդյունավետ քննություն իրականացնել նշված խախտումների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել դրանց ազդեցությունը կոնկրետ տեղամասերում և/կամ ընտրատարածքներում քվեարկության, ինչպես նաև հանրաքվեի արդյունքների վրա:

Ներկայացված դիմումը և դրա լրացումները, ընդհանուր առմամբ բաղկացած էր մոտ հարյուր թերթից և, ընդհանուր առմամբ, մոտ ութ ժամ տևողությամբ տեսանյութերից:

13.12.2015թ., ժամը 13:00-ին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրավիրում և իրականացնում է նիստ՝  ՀԿՀ ստացված դիմումների քննություն և հանրաքվեի արդյունքների ամփոփում օրակարգով, որի ընթացքում լսում է Դիմումատուին և նրա ներկայացուցիչներին, ինչից անմիջապես հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, հայտարարում է, որ վարչական վարույթը համարվում է ավարտված և հայտարարում, որ նույն օրը ժամը 19:00-ին «կհրապարակեն նիստը» (ձևակերպումը Տ. Մուկուչյանի):

Վերոնշյալ նիստի մասին Դիմումատուն ծանուցվել էր նիստից մեկ և կես ժամ առաջ:

Վերոհիշյալ նիստի ընթացքում Լևոն Զուրաբյանը, ով հանդես է եկել որպես ԿՀ ներկայացված խնդրո առարկա դիմումով դիմումատու և սույն հայցադիմումի շրջանակներում՝ որպես հայցվոր (հետայսու նաև Դիմումատու կամ Հայցվոր), ներկայացրել է նաև 11.12.2015թ. դիմումի փաստական և իրավական հիմքերի լրացում՝ խնդրելով կցել ներկայացված փաստաթղթերը քննարկվող դիմումին: ԿՀ նախագահ Տ. Մուկուչյանը խնդրեց փոխանցել իրեն հիշյալ փաստաթղթերի փաթեթը, սակայն հետո հայտարարեց, որ դրանք ընդունելի չեն և վերադարձվում են:

Վերոնշյալ նյութերը  Կենտրոնական հանձնաժողովի ոչ մի այլ անդամի չներկայացվեցին, և վերջիններիս կողմից չպահանջվեցին, ինչպես նաև չեղան հարցեր կամ առարկություններ Տ. Մուկուչյանի գործողությունների և հայտարարությունների կապակցությամբ: Առհասարակ հանձնաժողովի որևէ անդամի կողմից որևէ հետաքրքրվածություն, հարց կամ դիրքորոշում, կամ հայտարարություն, կամ առարկություն ներկայացվող փաստերի և/կամ փաստական հանգամանքների և դիրքորոշումների կապակցությամբ չդրսևորվեցին, այդպիսիք չեղան նաև հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշման նախագիծը Տ. Մուկուչյանի կողմից ներկայացնելուց հետո: Հանձնաժողովի որևէ անդամ չուներ և չարտահայտեց նաև որևէ կարծիք դիմումով ներկայացված որևէ հարցի կապակցությամբ:

Վերոնշյալ դիմումի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում ներկայացված միջնորդությունը առ այն, որ հնարավորություն ընձեռվի ցուցադրել և հրապարակել այն տեսանյութերը, որոնք հնարավորություն կընձեռեն պատկերավոր ցուցադրել տարբեր խախտումները, մերժվեց:

Վերոնշյալ դիմումի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում, որն, ինչպես պարզվեց, նաև վարչական վարույթ էր (ըստ Տ. Մուկուչյանի՝ նիստի ավարտին նախորդած հայտարարության), կամ դրա ավարտից հետո, կամ ժամը 19:00-ին շարունակվող նիստով Դիմումատուի կողմից ներկայացված դիմումի վերաբերյալ որոշման որևէ նախագիծ չներկայացվեց, այդ դիմումով ներկայացված փաստերի քննություն չիրականացվեց, դրանց վերաբերյալ որոշում չքննարկվեց և չկայացվեց:

Նույն օրը, ժամը 19:00-ին հայտարարվում և շարունակում է ԿՀ նիստը, որի ընթացքում հրապարակվում է 06.12.2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման որոշման նախագիծը, որն այնուհետև ընդունվում է միաձայն:

1.2. ԱՌԱՆՁԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

1.2.1. Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նշանակված հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցները, ընտրություններին հետևող գրանցված դիտորդական կազմակերպությունները գրանցել են բազմաթիվ ընտրական իրավունքի խախտումներ, որոնցից ներկայացնում ենք ակնհայտ և ապացուցողական հիմք ունեցող որոշ փաստեր:

1. 1/04, Ավան – ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնակցելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

2. 1/06 տեղամասում ուրիշի փոխարեն քվեարկել են: https://www.prosecutor.am/am/news/hanraqve_2015

3. 1/08 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի վրա է հարձակվել տեղամասային հանձնաժողովի նախագահը, սպառնալիքներ տեղացել, խոչընդոտելով նկարահանումը: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է լրագրողի ու դիտորդի աշխատանքը։ Տես՝ կից թղթապանակի 1-8 թղթապանակի տեսանյութը։

1/8 ընտրատեղամասում արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: (ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ)):

4. 1/09 տեղամասում ոմն Հովիկը առնվազն 2 անգամ ընտրողներին ուղեկցել է քվեարկության սենյակ և հետևել, որ քվեարկեն: Ներկայացել է որպես ՀՀԿ վստահված անձ, սակայն վկայական չի ներկայացրել և գրանցամատյանում գրանցված չի եղել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ նա ընդամենը օգնել է ընտրողներին: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

5. 1/11 ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանել երիտասարդների, որոնցով վերջիններս պետք է քվեարկեին: ՔՀԻ-ի դիտորդը դուրս է եկել ճշտելու, տղամարդիկ նրան տեսնելով` արագ հեռացել են: Դրանից անմիջապես հետո Բորիս անունով մի տղամարդ մոտեցել է դիտորդին և առաջարկել դուրս գալ խոսելու: Ընտրատարածքի ՔՀԻ-ի դիտորդը հրապարակում է, որ նկարում պատկերված անձն արդեն երեք ընտրողի ուղեկցել է քվեախցիկ, հետևել, որ նրանք քվեարկեն և նրանց հետ հեռացել է: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

6. 1/15 տեղամասում արձանագրվել է նույն անձի կողմից երեք անգամ քվեարկելու փաստ։ Հանձնաժողովի ՀԱԿ անդամն արձանագրել է կատարվածը։ https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

7. 1/19 տեղամասում Լիանա անունով մի կին ուղղորդել է քվեարկողներին: Դիտորդի հարցին նա պատասխանել է, որ ՀՀԿ վստահված անձ է, սակայն վկայական չի ներկայացրել և գրանցամատյանում գրանցված չի եղել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ նա ընդամենն օգնել է ընտրողներին: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

8. 1/24 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը ասել է՝ «հելեք դուրս, մարդ բերեք»: ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է նրա աշխատանքներին և թույլ չի տվել նայել գրանցամատյանը: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

9. 2-րդ ընտրատարածքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը անձամբ ընտրակաշառք է բաժանել: Մեկ քվեարկողին 2500 դրամ: (Վստահված անձ Նունե Սարգսյանի արձանագրությունը):

10. 1/30 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիությունը: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

11. 1/31 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիությունը: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

12. 1/35 տեղամասում ՀՀԿ վստահված անձը տեղամասում շշուկով խոսել է որոշ ընտրողների հետ մինչև քվեարկելը: Քվեարկելուց հետո ընտրողի հետ դուրս է եկել տեղամասից և շարունակել զրուցել: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

13. 02/02 տեղամասում (թիվ 143 դպրոց, Բաղյան-5) դիտորդը ժամը 16:30-ի սահմաններում ներկայացել է ընտրատեղամաս և բացահայտել է, որ իր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն: Հանձնաժողովի նախագահը փորձել է բացատրել, որ գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել և ցուցակում հաջորդը քվեարկել է նրա փոխարեն: Հանձնաժողովի անդամները միաբերան հաստատել են, որ թյուրիմացություն է եղել և ընտրողին թույլատրել են ստորագրել սխալ ստորագրած ընտրողի անվան դիմաց` սլաքներով ուղղում կատարելով: Ընտրողը պահանջել է այդ ամենը գրանցել տեղամասի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը նախ ստել է, թե արձանագրեցին, իսկ երբ ընտրողը պնդել է ցույց տալ գրառումը, պատասխանել է, որ գրանցամատյանը նայելու ենթակա չէ, իսկ գրանցումը իրենք կանեն հաշվարկի ժամանակ: Չնայած ընտրողի պնդումներին, այդպես էլ ստորագրությունների սխալի փաստը չի արձանագրվել գրանցամատյանում: https://transparency.am/elections/2015-12-06/map/

Հայ Ազգային Կոնգրեսի Հանձնաժողովի անդամ Վահագն Մամիկոնյանը արձանագրել է ուրիշի փոխարեն քվեարկության փորձ, ինչը հանձնաժողովի նախագահը չի արձանագրել գրանցամատյանում: Հանձնաժողովի անդամը արձանագրել է նաև լցոնում, պաշտոնական տվյալներով նույնպես արձանագրվել է, որ քվեաթերթիկների թիվը 21 հատով ավել է քվեարկությանը մասնակցած անձանց թվից:

14. 2/07 տեղամասում ամփոփման ընթացքում քվեատուփը դրված է եղել հանձնաժողովի նախագահի կողքին՝ ոչ տեսանելի ներկաների համար:

2/07 տեղամասում ամփոփման ընթացքում հանձնաժողովի նախագահը հանել է քվեաթերթերը, միայն ինքն է նայել՝ ում օգտին է քվեարկված, հետո հայտարարել հանձնաժողովին: ՀԱԿ հանձնաժողովի անդամը հայտնաբերել է որ «ոչ»-ի բազմաթիվ քվեաթերթիկներ դրված են եղել «այո»-ի տրցակի մեջ։

15. 2/11 ընտրատեղամասում հանձնաժողովի՝ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված անդամը նկատել է, որ մի քանի անգամ փորձ է արվել այլ անձի փոխարեն քվեարկելու, իսկ երբ ՀՀԿ-ական վստահված անձը տեսել է, որ նկատեցին, ուրիշի փոխարեն քվեարկության փորձ անողին արագ հեռացրել է տեղամասից: Հերթական անգամ հանձնաժողովի նախագահը նույնպես ականատես է եղել այդ դեպքին, սակայն չի արձանագրել, ավելին՝ հանձնաժողովի անդամին ասել է, որ վերջինս իրավունք չունի տեղաշարժվելու: Մի քանի անգամ սահմանափակվել է ՀԱԿ վստահված անձի տեղաշարժը, մասնավորապես նրան թույլ չի տրվել կանգնել հանձնաժողովի անդամի կողքին և դիտարկել ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակը:

16. 2/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել հանձնաժողովի անդամին արձանագրել իր տեսած խախտումը գրանցամատյանում: Ավելի ուշ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը թույլ է տվել արձանագրել:

17. 2/29 տեղամասում հանձնաժողովի նախագահը լցոնում է իրականացրել, այնուհետև հանձնաժողովի անդամները ընտրողների գրանցամատյանում ստորագրել են այլ ընտրողների փոխարեն: Տեղամասի մոտ նկատվել են անհայտ անձանց կուտակումներ: Այս մասին հայտնել է ՀԱԿ վստահված անձ Թամարա Նազարյանը:

18. 3/12 ընտրատեղամասում քաղաքացի Ռոզա Սարգսյանը, որն այժմ ապրում է ծերանոցում, ներկայացել է քվեարկության, բայց պարզվել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Մի քանի վայրկյան անց պարզ է դարձել, որ քվեարկել են նաև իր եղբոր, եղբոր կնոջ ու նրանց դստեր փոխարեն, ովքեր 4 տարի է ինչ Հայաստանում չեն բնակվում։ https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

19. 2/31 ընտրատեղամասում վստահված անձը նկատել է, որ ինչ-որ անձինք խմբերով մարդկանց են բերել քվեարկության մասնակցելու համար: Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձը քվեարկության ողջ ընթացքում գրանցել է, թե քանի հոգի քվեարկեց: Ժամը 20:00-ի դրությամբ վստահված անձի գրանցածի համաձայն մասնակցել է 625 մարդ, իսկ գրանցամատյանի համաձայն մասնակցել է 847 մարդ: Վստահված անձը արձանագրել է նաև կրկնակի քվեարկություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամը արդեն կնքած անձնագիրը նորից չկնքելու համար դրոշմակնիքը մատով փակելով ցույց է տվել, թե կնքում է, բայց չի կնքել:  Հանձնաժողովի նախագահը որևէ խախտման վերաբերյալ գրանցամատյանում գրանցում չի կատարել: (ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի շտաբի տեղեկություն)

20. 3/02 ընտրատեղամասում Վարդուհի Սարգսյանի և Խաչատրյան Մարիետայի փոխարեն քվեարկել են: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

21. 3/06 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ունեցել է մահացածների և բացակայող քաղաքացիների ցուցակ և ստորագրել է նրանց անունների դիմաց՝ ցուցակում:  Տես այստեղ՝

22. 3/12 ընտրատեղամասում քաղաքացին ընտրողների ցուցակում հայտնաբերել է իր ընտանիքի անդամներին, ովքեր տասնհինգ տարի է ինչ Հայաստանի քաղաքացի չեն:

23. 3/23 ընտրատեղամասում քաղաքացու փոխարեն քվեարկել է այլ մարդ, ինչի արդյունքում քաղաքացին չի կարողացել քվեարկել (տես` կից ներկայացված 3-23 թղթապանակի տեսանյութը)։ Նույն ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը «Ժառանգության» վստահված անձի վկայականով էր աշխատում: Այս մասին Aravot.am-ին ահազանգել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ հանրապետական, բայց «Ժառանգության» ներկայացուցիչ ներկայացող վստահված անձը պնդել է, որ իր վկայականը վերցրել է ՀՀԿ շտաբից:

24. 3/29 տեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը և փորձել ճնշում գործադրել նրանց վրա՝

25. 3/32 տեղամասում ընտրատարածքային հանձնաժողովին հայտնված թիվը չի համապատասխանել ընտրելու իրավունք ունեցող անձանց գրանցամատյանում գրանցված անձանց թվին: Հաշվարկի արդյունքում պարզվել է, որ քվեատուփում եղած քվեաթերթիկների թիվը չի համապատասխանում ոչ ելունդների թվին, ոչ էլ ընտրելու իրավունք ունեցող անձանց գրանցամատյանում առկա ստորագրությունների թվին: (ՀԱԿ վստահված անձ՝ Մելքոնյան Սիլվարդ)

26. 3/35 քվեարկել են բացակայող 6 քաղաքացիների փոխարեն`ցուցակի 208-212, 218,219 համարի ընտրողները: (ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբ, վստահված անձ/հանձնաժողովի անդամ)

27. 4/01 ընտրատեղամասում տեղի է ունեցել քաշքշուկ երկու դիտորդների և վստահված անձանց միջև: ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին և ՀՀ քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավիին։ Դանիալի տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը և չի վերադարձրել, ոստիկանությունը խոչընդոտել է դիտորդի աշխատանքը և բերման ենթարկել նրան: Պատճառն այն է, որ դիտորդները ընտրախախտումներ են նկատել և ահազանգել են դրանց մասին: Վստահված անձինք հայտարարել են, որ դիտորդները խանգարել են քվեարկության ընթացքը։

28. 4/05 տեղամասում մի քանի հոգու փոխարեն քվեարկել են

29. 4/11 Դիտորդին ահաբեկել են և խոչընդոտել աշխատանքը:

30. 4/13 տեղամասում լրացուցիչ ցուցակում ընդգրկված են եղել 180 հոգի, ովքեր քվեարկության եկել են խմբերով, ընդհանուր առմամբ նրանցից քվեարկել է 114-ը:

Տեղամասի դիմաց պարբերաբար 75 համարի երթուղայինով, որն աշխատել է երթուղուց դուրս, անձինք են բերվել: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

31. 4/16 տեղամասում վստահված անձ Տիգրան Բաղդասարյանին դուրս են հանել տեղամասից ոստիկանների օգնությամբ։

32. 4/17 տեղամասում քվեարկություն է կատարվել ուրիշի փոխարեն: Հանձնաժողովի նախագահը հավաքել է հանձնաժողովի անդամների վկայականները, պատռել դրանք և լցրել զուգարանը: (Հայտնում է Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովի անդամ Արգենտինա Ավդալյանը)

33. 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի արձանագրությունը կազմելուց հետո նոր՝ կեղծ արձանագրություն է կազմել, ՀԱԿ հանձնաժողովի անդամը վերցրել է առաջին՝ իսկական արձանագրությունը և փորձել դուրս գալ։ Հանձնաժողովի նախագահը վազել է հետևից և բռնությամբ խլել արձանագրության օրինակը:

Հանձնաժողովի նախագահը պարկը տարել է ընտրատարածքային հանձնաժողով մեկ ժամ 45 րոպե անհայտանալուց հետո միայն:

34. 4/21 տեղամասում քվեարկություն է կատարվել ուրիշի փոխարեն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (ներկայացուցիչ` Թադևոսյան Անահիտ):

35. 4/26 տեղամասում գողացել են «ոչ» քվեարկված քվեաթերթիկները: Հաշվարկի ավարտին եղել է 360 «ոչ» և 160 «այո», սակայն, քվեաթերթիկների գողանալուց հետո «ոչ»-ն ու «այո»-ն տեղերով փոխվել են: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (ներկայացուցիչ` Թոքմաջյան Վահրամ):

4/26 տեղամասում մոտ 60 քվեարկող քվեարկել է 9-րդ ձևով:

36. 4/28 տեղամասում անհայտ անձը փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը՝

37. 4/28 տեղամասում 6 քաղաքացիների դեպքերում պարզվել է, որ արդեն քվեարկված է։ ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (ներկայացուցիչ` Մինասյան Իռաիդա):

38. 4/32 տեղամասում ժամը 19:30-ին 4  անձինք եկել են տեղամաս և ներկայացել որպես դիտորդ. ծրարները բանալու վերջում որպես դիտորդ ներկայացած անձինք սկսել են վիճել, հրմշտել միմյանց: Հրմշտոցը տևել է 3-4 րոպե: Բոլորի ուշադրությունը կենտրոնացնելով իրենց վրա: Միջադեպից հետո բոլոր չորս դիտորդները պատրաստակամորեն հեռացել են: https://www.ilur.am/news/view/51152.html

4/32 տեղամասում ՀՅԴ վստահված անձ Իվան Արդհալջյանը ֆիքսել է հետևյալը. նախապես հաշվարկվել է 404 «ոչ», 229 «այո» և 31 անվավեր քվեաթերթիկ: Հետո, երբ հանձնաժողովի անդամները նորից հաշվել են քվեաթերթիկները, «այո»-ի քվեաթերթիկները դարձել են 523, իսկ «ոչ»-ը՝ 117 և 34 անվավեր: https://www.ilur.am/news/view/51152.html

39. 4/33 տեղամասում քվեարկություն է կատարվել ուրիշի փոխարեն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (ներկայացուցիչ` Մեսրոպյան Անահիտ):

40. 5/21 ընտրատեղամասում քվեարկել են ուրիշի փոխարեն՝

41. 5/22 տեղամասում 60 հոգի քվեարկել են 9-րդ ձևով: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

42. 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետք»-ի թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը և հեռացել տեղամասից: Նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանը թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը տվել է դեպքի առիթով ժամանած ոստիկանին:  https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

43. 5/32 տեղամասում հանձնաժողովի ՀՀԿ անդամը քաղվածքներ է կատարել և տվել վստահված անձին, որպեսզի չքվեարկած անձանց բերեն տեղամաս: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

44. Փոխվել են ելակետային տվյալները՝ թիվ 5/38 տեղամասում՝ «այո»- 349, «ոչ»-421։ Այս տվյալները կեղծվել են և դարձել՝ «այո»-1155 (+806), «ոչ»-92 (-329):

45. 6/03 տեղամասում տեղի է ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություն:

46. 6/04 տեղամասում տեղի է ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

47. 6/05 տեղամասում արձանագրվել է լցոնում, սակայն հանձնաժողովի անդամը հրաժարվել է արձանագրել՝ ասելով, որ արդեն քվեաթերթիկները գցվել են և չի կարող ապացուցել, որ նման բան է եղել: Առկա է տեսանյութ: Արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտում, մասնավորապես՝ ՀՀԿ վստահված անձը մոտեցել և ուշադիր զննել է քաղաքացու քվեարկելու պահը քվեախցիկի մոտ` երկար մնալով: https://www.aravot.am/2015/12/06/636219/

48. 6/09 տեղամասում քաշքշուկ է տեղի ունեցել: ՀԱԿ և ՀԺԿ «ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

49. 6/14 տեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամ Մարինե Գևորգյանը հայտնել է նիստի ապօրինի ձգձգվելու մասին:

50. 6/15 տեղամասում կրկնակի քվեարկության դեպք։ Կազմվել է արձանագրություն։ ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

51. 6/16 տեղամասում քվեարկել են ուրիշների փոխարեն:

52. 6/22 տեղամասում սպառնացել են իր լրագրողական պարտականություններն իրականացնող լրագրող Սերգո Տոնոյանին: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գլխավոր դատախազը, դեպքի վայր է մեկնել քննչական խումբ։

53. 6/23 տեղամասում հանձնաժողովի անդամները կրկնակի քվեարկության փորձ են կանխել: Քաղաքացին երկրորդ անգամ է փորձել քվեարկել, և երբ հասկացել է, որ նրան ճանաչել են, պատռել է երկրորդ անգամ ստացած քվեաթերթիկն ու փախել: https://www.ilur.am/news/view/51110.html

54. 6/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 6/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը: Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը ջարդել է: Տեղամաս են ժամանել թիվ 6 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները և ջարդած արկղը փոխել նորով: Ըստ ահազանգի հեղինակի՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել և համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ: Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն: Վիգեն Դավթյանը Past.am-ին նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամները բոլորը Քասախի գյուղապետարանի անդամներն են, որոնք կատարում են գյուղապետի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական է, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, Քասախի գյուղապետի եղբորորդին: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

55. 7/02 տեղամասը ժամը 11:00-ին հոսանքազրկվել է: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

56. 7/03 տեղամասը ժամը 11:00-ին հոսանքազրկվել է: ՀԱԿ վստահված անձին ոստիկանությունը թույլ չի տվել հաշվարկի ժամանակ մտնել տեղամաս: Նա կարողացել է մտնել միայն 45 րոպե ուշացումով: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

57. 7/04 տեղամասում հաշվել են՝ եղել է 406 «ոչ» և 187 «այո», այնուհետև խառնել են, նորից են հաշվել, արդյունքում արձանագրվել է 300 «այո», 200 «ոչ»: Ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել. Բաբաջանյան 149 բն. 8 բնակիչ Չիլինգարյան Սուրենի փոխարեն, ով ապրում է Կանադայում: Ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել Բաբաջանյան 149 բն. 8 հասցեի ևս 4 բնակչի և ևս 2 հոգու փոխարեն: Դիտորդների երկու բողոքներ գողացել են: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

58. 7/12 տեղամասում քվեարկել են չորս քաղաքացիների փոխարեն:

59. 7/13 տեղամասում տեղի է ունեցել լցոնման փորձ, անհիմն մի քանի անգամ ընդմիջվել է նիստը:

60. Եղել է 133 հոգանոց լրացուցիչ ցուցակ: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

61. 7/14 տեղամասում ՀՀԿ վստահված անձը ընտրակաշառք է բաժանել՝

7/14 տեղամասում հոսանքն անջատվել է հաշվարկի ժամանակ, հետո, երբ հոսանքը միացրել են, «ոչ»-ի քվեաթերթիկները զգալի պակասած են եղել, իսկ «այո»-ինը՝ ավելացած՝

62. 7/15 տեղամասում հանձնաժողովը անորոշ ժամանակով ընդմիջում է արել: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

63. 7/22 տեղամասի հանձնաժողովի նախագահը ուշագնաց է եղել, քվեաթերթիկները տարօրինակ հանգամանքներում հայտնվել են գետնին՝

64. 7/23 տեղամասում մեքենաներով բերել են քվեարկության: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

65. 7/24 տեղամասում հանձնաժողովի նախագահն ու որոշ անդամներ բազմիցս խոչընդոտել են քվեարկության նորմալ ընթացքը, այդ մասին  հայտնվել է ԸԸՀ-ին, ԿԸՀ-ին և ոստիկանությանը: Մեքենաներով բերել են քվեարկության:

Չօգտագործված քվեաթերթիկները և ծրարները չեն մարվել:

66. 7/26 ընտրատեղամասում ընտրաթերթիկներ են տրվել առանց ընտրացուցակում ստորագրելու:

67. 7/33 ընտրատեղամասում գումարներ են բաժանվել:

68. 8/04 տեղամասում հանձնաժողովը խոչընդոտել է դիտորդների աշխատանքը և սպառնացել նրանց, դիտորդները իրական վտանգ են զգացել:

69. 8/08 տեղամասում երկու քաղաքացիների փոխարեն քվեարկել են

8/08 ՏԸՀ-ում ՀՀԿ վստահված անձ Առուստամյանը կատարել է լցոնում։ Փաստը արձանագրվել է։ ՀՀԿ վստահված անձի կողմից մոտ 10 քվեաթերթիկներ ծրարներով լցվել են քվեատուփ։ Կազմվել է արձանագրություն։

70. 8/09 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն, ընտրողների կուտակումներ:

71. 8/25 տեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ: Առկա է տեսանյութ: ՀՀԿ-ի մի քանի՝ մոտ 3-8 վստահված անձինք պարբերաբար և միաժամանակյա ներկա են եղել տեղամասում: Դիտորդին հրել են, արգելել են տեսագրել: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել խախտումները՝

72. 8/27 տեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին:

8/27 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է գողանալ «ոչ» քվեարկված քվեաթերթիկների մի մասը, ինչը նրան չի հաջողվել, որովհետև վստահված անձանցից մեկը նկատել է դա և աղմուկ բարձրացրել (տե՛ս կից թղթապանակի 8-27 թղթապանակի տեսանյութը)։ Դիտորդը հանձնաժողովի անդամների և ոստիկանության ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տեղամաս մտնող անհայտ անձանց վրա, սակայն որևէ միջոց չի ձեռնարկվել նրանց դուրս հանելու ուղղությամբ, ավելին՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցները ճնշում են գործադրել դիտորդի նկատմամբ:

8/27 ընտրատեղամասում քվեատուփը տեղադրված է եղել դռան մոտ:

8/27 ընտրատեղամասում ներս մտնող անհայտ անձը (որը հանձնաժողովի նախագահին ծանոթ է կամ բարեկամական կապ ունի) ուղղորդել է ընտրողներին քվեարկության ընթացքում:

8/27 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ևս ակնհայտորեն ուղղորդել են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահին զգուշացվել է, սակայն խնդիրը լուծում չի ստացել: Նախագահը ագրեսիվորեն է արձագանքել դիտարկմանը:
8/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը խախտել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, խոչընդոտել դիտարկմանը: Դիտորդն իր իրավունքներն է բացատրել, ինչից հետո հանձնաժողովի նախագահի կողմից հայհոյանքներ են հնչել դիտորդի հասցեին: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

73. 8/29 տեղամասում անհայտ անձը փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը:

74. 8/31 տեղամասում 11/31 տեղամասի հանձնաժողովի նախագահ Վանիկ Ալեքսանյանի որդին զանգել ասել է հորը, որ 8/31 տեղամասում քվեարկել են «և՛ իր (նախագահի), և՛ իր ընտանիքի փոխարեն:

75. 8/35 տեղամասում ժամը 23.30-ի մոտակայքում հոսանքն անջատվել է, և քվեաթերթիկները կասկածելի հանգամանքներում հայտնվել են գետնին: Հանձնաժողովը չնախատեսված ընդմիջում է արել, այն տեսագրվել է՝

76. 9/01 ընտրատեղամասում ինչ-որ երիտասարդներ փորձել են խոչընդոտել լրագրողի գործունեությունը, նրանցից շատերը թաքնվել են տեսախցիկից։

9/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը խոչընդոտել է լրագրողի գործունեությունը, խլել է տեսախցիկը՝

77. 9/09 տեղամասում հանձնաժողովի նախագահը ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի թելադրանքով քվեարկության սենյակի պատից կախված է թողել Սերժ Սարգսյանի նկարը՝

78. 9/11 տեղամասում լրագրողներին արգելել են ներկա լինել, վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել, սակայն 40 րոպեից ավել նրանց իրավունքը սահմանափակվել է՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել  է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում՝ Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողովին և գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

79. 9/14 տեղամասի հանձնաժողովի անդամը առանց քվեարկողի ներկայության լրացուցիչ կնիքներ է դրել, դիտորդը հրավիրել է նախագահի ուշադրությունը, նախագահն ու քարտուղարը իրենց վրա են վերցրել ու ասել, որ նման բան չանեն, բայց դա գրանցամատյանում չի գրանցվել:

9/14 ընտրատեղամասում անհայտ անձինք կռվել են միմյանց հետ՝

80. 9/15 ընտրատեղամասում քվեաթերթիկները քվեատուփից հանել են հանձնաժողովի երկու անդամ միաժամանակ՝

81. 9/16 ընտրատեղամասում դիտորդը բազմիցս զգուշացրել է հանձնաժողովի նախագահին ընտրատեղամասի մոտ կուտակումների, ինչպես նաև այլ խախտումների մասին, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել մատյանում:

9/16 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդի աշխատանքը, չի արձանագրել նրա մուտքը տեղամաս, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չի արձանագրել նրա կողմից մատնանշված խախտումները: Աչք է փակել նրա վրա եղած ճնշումների վրա

9/16 ընտրատեղամասում քաղաքացու  փոխարեն քվեարկել են (տես կից ներկայացված 9/16 թղթապանակի տեսանյութը):

9/16 ընտրատեղամասում դիտորդի աշխատանքը խոչընդոտել է անհայտ անձը (տես կից թղթապանակի 9/16 թղթապանակի տեսանյութը):

9/16 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է ապօրինի քվեարկել, սակայն երբ դիտորդը նրա հասցեն է հարցրել, փորձել է տեղեկանալ, թե որտեղից է տեղեկանք վերցրել, նա փախուստի է դիմել:

82. 9/17 ընտրատեղամասում, Ստեփան Շահումյանի անվան համար 1 միջնակարգ դպրոց, խմբերով և կազմակերպված եկել են տեղամաս, նախապես իմանալով՝ մոտեցել ընտրողների լրացուցիչ ցուցակներին: Լրացուցիչ ցուցակները շինծու են: https://www.a1plus.am/1422499.html

83. 9/23 ընտրատեղամասում բացահայտ ահաբեկել են լրագրողներին։ Հանձնաժողովի անդամները բղավել են դիտորդների վրա, անգլիալեզու դիտորդին թույլ չեն տվել փոխանցել տեղեկատվություն, դիտորդները պնդել են հեռախոսը փոխանցել, հանձնաժողովի անդամը չի ներկայացել և ասել է, որ անձը իրավունք չունի անգլերեն խոսել, իրենց պարզ չէ, թե ինչ տեղեկատվություն են փոխանցում:

9/23 տեղամասում արձանագրվել է կնիքի պահպանման կանոնների խախտման դեպք:

84. 9/25 ընտրատեղամասում արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

85. 9/27 ընտրատեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակում, որտեղ ստորագրում են քվեաթերթիկը ստանալուց առաջ, արդեն ամբողջ էջեր ժամը 9-ի դրությամբ լրացված են եղել։ Լրագրողի պնդմանը, թե այդքան ընտրող դեռ չի եկել, չեն պատասխանել, իսկ հարցին, թե ինչու դրանց առջև չկա հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինը ասել է` մոռացել է ու հետո ստորագրել է նրանց փոխարեն։ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

Ժամը 8-ից հետո տեղամաս են մտել անձինք ու լցոնում են կատարել: Ընթացքում բռնության է ենթարկվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Նարեկ Շախբազյանը: Վիրավորել և սպառնացել են նաև դիտորդներին:

86. 9/28 տեղամասի (Կենտրոն, Հիդրոպոնիկայի պրոբլ. ինստիտուտ, Նորագյուղ 108) հանձնաժողովի քարտուղարը, ըստ դիտորդի, վերցրել է քվեաթերթիկ, քվեարկել է ու գցել քվեատուփի մեջ հենց այն ժամանակ, երբ խցանում է եղել: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

Ժամը 09:57 Ընտրատեղամասում մեծ քանակությամբ առանց վկայականների և գրանցամատյանում չգրանցված կողմնակի անձինք են եղել, որոնց ՏԸՀ քարտուղարը պարբերաբար տեղեկություններ է հայտնել: Որոշները վստահված անձինք են, մնացածների ինքնությունը դիտորդը չի կարողացել պարզել: ՏԸՀ նախագահը չի արձանագրել խախտումը: Ժամը 10:43 «Ժառանգության» վստահված անձը ահաբեկվել է և դուրս է հանվել տեղամասից:

87. «ՍիվիլՆեթ»-ը ահազանգ է ստացել, ըստ որի` 18-ամյա Մանե Գալստյանը, գնալով Երևանի 9/32 ընտրատեղամաս (Շենգավիթ), պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են:

88. 10/04 տեղամասի, հանձնաժողովի նախագահը փաստացի քվեարկածների թիվը հաշվել է մինչև ժամը 20։00, ընտրատեղամասը փակելուց հետո նորից, ըստ օրենքով սահմանված կարգի, հաշվարկ չի իրականացրել, արձանագրությունը կազմել է ըստ նախորդ հաշվարկած նախնական թվի, ու հանձնաժողովի բոլոր անդամներն ու վստահված անձինք ներկա չեն եղել այդ հաշվարկին: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

89. 10/08 ընտրատեղամասում լցոնում է տեղի ունեցել: Հանձնաժողովի անդամի մասնակցությամբ լցոնվել է տասը քվեաթերթիկ: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

90. 10/09 տեղամասում, Ջ. Կիրակոսյանի անվ. դպրոց, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով տեղամաս ընտրողների է տարել-բերել ` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ անձնավորությանը: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

91. 10/12 ընտրատեղամասում դիտորդին չեն թույլատրել տեսանկարահանել և լուսանկարահանել: Առկա է տեսանյութ:

92. 10/14 ընտրատեղամասում ժամը 19:48-ին վստահված անձի և ՀԱԿ հանձնաժողովի անդամի ձեռքերը բռնել և տարել են մի կողմ և նրանց աչքի առաջ կատարել են լցոնում։

10/14 ընտրատեղամասում տարեց կնոջ անվան դիմաց նախապես ստորագրված է եղել: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

93. 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկել են: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

94. 10/18 ընտրատեղամասում քվեարկել են միկրոավտոբուսով տեղամաս բերված լրացուցիչ ցուցակով քվեարկող մեծ քանակությամբ անձինք, ովքեր, ՀԱԿ-ի վստահված անձի կարծիքով, Սևանի գրանցում ունեն, բայց նույնիսկ ակցենտից կարելի է հասկանալ, որ տեղացի են։ Նրանք միասին մեծ խմբով եկել էին քվեարկության։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողները մեծամասնություն են կազմում, որոնք և սահմանված թիվը գերազանցող կուտակում էին առաջացրել տեղամասում՝

10/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը և փորձել ճնշում գործադրել նրանց վրա՝

10/18 տեղամասում ընտրությունն ընթանում է անհայտ անձանց վերահսկողության ներքո: Տես այստեղ: Նույն տեղամասում «Ժառանգության» վստահված անձի վկայականով ներկայացել են ՀՀԿ ներկայացուցիչներ:

95. 10/19 ընտրատեղամասից լրագրողին դուրս են հանել:

Նույն տեղամասում «Ժառանգության» վստահված անձի վկայականով ներկայացել են ՀՀԿ ներկայացուցիչներ: Ընտրատարածքի Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Գուրգեն Ասատրյանը NewsBook-ի հետ զրույցում հայտնել է, որ գրանցվել են մահացածների կամ առողջական խնդիրների պատճառով ընտրության չներկայացած անձանց փոխարեն քվեարկելու դեպքեր: Խոչընդոտել են նաև լրագրողների աշխատանքը:

96. 10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվում է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, չնայած այն բանին, որ վերջինս պատշաճ ներկայացել է ու ներկայացրել է վկայականը: Խմբագրի զանգից և բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը մնացել է անդրդվելի ու խոստացել է ԿԸՀ-ից պարզել՝ արդյո՞ք «Ասպարեզ» օրաթերթը ԶԼՄ է: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

10/20 ընտրատեղամասում երեք հոգու փոխարեն արդեն քվեարկել էին (Հարությունյան Անահիտ Սերոժի, Դեմիրճյան Մարիամ, Ասլանյան Լուսինե Վաչագանի): Այս անձինք երկրում չեն: Խախտումն արձանագրվել է:

Նույն ընտրատեղամասում մի ամբողջ ընտանիք չի կարողացել քվեարկել, քանի որ բոլորի փոխարեն արդեն քվեարկված է եղել: ՀՀԿ-ական դիտորդը խոչընդոտել է վստահված անձանց լիազորությունների իրականացմանը՝

10/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը քաշքշել է iLur-ի արտահաստիքային լրագրող Ռաֆայել Աֆրիկյանին, պատռել է նրա շորերը և ջարդել տեսախցիկը: Տես՝ https://www.ilur.am/news/view/51103.html

Նույն ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձի վկայականով ներկայացել են ՀՀԿ ներկայացուցիչներ: «Ժառանգության» իրական վստահված անձին թույլ չեն տվել կատարել իր լիազորությունները:

97. 10/23 ընտրատեղամասում քվեարկություն է տեղի ունեցել ուրիշի փոխարեն։ Փաստի մասին հայտնվել է դատախազություն։ Հաշվարկից հետո քվեաթերթիկները թափված են եղել գետնին:  ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

98. 10/24 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել հանձնաժողովի «Ժառանգության» անդամը։

99. 11/03 տեղամասում դիտորդները լուսանկարահանել են անձանց, ովքեր մեկ անգամ քվեարկելուց հետո փոխել են հագուստը և նորից են եկել: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

100. 11/11 ընտրատեղամասում դիտորդին՝ ընդմիջումից գալուց հետո հանձնաժողովի անդամները բացատրել են, որ Մարգարիտա Արայիկի Մկրտչյանը քվեարկել է, բայց մոռացել է ստորագրել ցուցակում, և այդ ընթացքում հանձնաժողովի անդամը ցուցակում ավելացրել է իր կնիքը, հիմա պարզ չէ, թե արդյոք իրականում այն անձը ընտրել է, թե՝ ոչ: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

101. 11/21 ընտրատեղամասում ընտրողը խոչընդոտել է լրագրողի լիազորությունների իրականացմանը և սպառնացել նրան՝

102. 11/22 Փոխվել են ելակետային տվյալները՝  «այո»-156, «ոչ»-426, կեղծվել է՝ «այո»-418 (+262), «ոչ»-169 (-257):

103. 11/35 ընտրատեղամաս. ընտրող Զոյա Ապրեսյանը եկել է քվեարկության, սակայն իր փոխարեն արդեն քվեարկած են եղել՝ https://www.facebook.com/hetqonline/posts/1030424010347582?pnref=story

104. 12/06 ընտրատեղամասում դիտորդի աշխատանքը խոչընդոտել է հանձնաժողովի անդամներից մեկը՝

105. 12/11 ընտրատեղամասում 200 կտրված ելունդ ավելի է, քան ստորագրությունները։ Քաղաքացին հայտնել է լցոնման մասին, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել՝ https://galatv.am/hy/news/133072/:

106. 12/27 ընտրատեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողների ցուցակում առկա են դատարկ, չլրացված սյունակներ, քվեարկողի տվյալների թերի լրացում: Երբ դիտորդը խնդրել է դիտարկման համար բացել այդ էջերը, և կարիքի դեպքում արձանագրվի ոչ պատշաճ լրացնելը, հանձնաժողովի նախագահը ոչ միայն մերժել է, այլև սպառնացել է դիտորդին, որ անօրինական նկարահանում է կատարում, մինչդեռ դիտորդը նկարահանելու փորձ անգամ չի կատարել՝ https://www.asparez.am/news-hy/violations-2/:

107. 12/32 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը իր մոտ եղած տետրում «այո» քվեարկողների հաշվառում է կատարում։ Մեկ այլ անձ քվեարկողների է բերում տեղամաս։ Ընտրական խախտումները արձանագրվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի կողմից։

108. 13/09 ընտրատեղամասում միաժամանակ գտնվել է ՀՀԿ երկու վստահված անձ՝ https://www.aravot.am/2015/12/06/636165/:

109. 13/23 ընտրատեղամասում դիտորդը արձանագրել է, որ բոլոր քվեաթերթիկները գետնին են լցված՝

110. 14-րդ ընտրատարածք. Աշտարակի քաղաքապետի տեղակալը շրջել է քաղաքի տեղամասերում, հանձնաժողովի նախագահներին հրահանգելով թույլ չտալ դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին հսկել ընտրողների գրանցամատյանները՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/:

111. 14/02 ընտրատեղամասում մի ընտանիքի բոլոր անդամների փոխարեն քվեարկել են՝

112. 14/04 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձին թույլ չեն տվել ծանոթանալ հաշվարկի արդյունքներին:

14/04 ընտրատեղամասում լցոնում է տեղի ունեցել, տեսանյութում երևում է թե ինչպես է ինչ-որ անհայտ անձ հանձնաժողովի նախագահից մի կապ ծրար պահանջում, իսկ հետո՝ ինչպես է բաց քվեարկում։ Հանձնաժողովի անդամներից մեկը փորձել է միջամտել, որին ի պատասխան բաց քվեարկողը լռեցրել է հանձնաժողովի անդամին:

113. 14/14 ընտրատեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին (տես՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/):

114. 14/15 ընտրատեղամասում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին (տես՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/):

115. 14/21 ընտրատեղամասում ընտրողների ցուցակն անհայտացել էր: Սա նշանակում է, որ ցուցակներում լրացրել են ընտրողների փոխարեն, հետո՝ լցոնել, որ ցուցակներում ստորագրությունների և տուփում առկա քվեաթերթիկների թիվը համապատասխանեն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ): 14/21 տեղամասում տեղի է ունեցել լցոնում: Առանց բեյջերի ինչ-որ մարդիկ մտել են տեղամաս և լցոնել են քվեատուփը (տես այստեղ՝ https://www.ilur.am/news/view/51111.html):

116. 15/18 ընտրատեղամասում՝ «այո»- 430, «ոչ»- 470, կեղծվել են և դարձել՝ «այո»-770 (+340), «ոչ»-132 (-338):

117. 21/02 ընտրատեղամասում քաղաքացու փոխարեն քվեարկել են: Քաղաքացուն առաջարկել են քվեարկել մոր փոխարեն:

118. 23/42 ընտրատեղամասում՝ «այո»-450, «ոչ»-402, վերածվել՝ «այո»-750 (+300), «ոչ»-112 (-290):

119. 25/01 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Արձանագրվել է կուտակում՝

Հանձնաժողովի նախագահը հարձակվել է լրագրողների ու վստահված անձանց վրա՝ https://mediagid.am/am/news/hrazdani-tiv-251-teghamasi-yntroghneri-mec-masy-tesoghutyan-ndir-uni-258423:

120. 25/19 ընտրատեղամասում հանձնաժողովը խոչընդոտում է ընտրացուցակներում գրանցված ընտրողների հերթական համարների դիտարկումը՝ https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/:

121. 25/21 ընտրատեղամասում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, թիվ 10 ավագ դպրոց, լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձել են շեղել դիտորդի ուշադրությունը՝ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/:

122. 25/33 ընտրատեղամասում գյուղապետը փորձել է ահաբեկել հանձնաժողովի անդամին և վստահված անձին:

123. 26/16 ընտրատեղամասում հատուկ քաշքշուկ են նախաձեռնել, ապա կանչել ոստիկանություն`«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդ Սոնա Թադևոսյանին տարել բաժին: https://www.ilur.am/news/view/51104.html#sthash.gUX1FtFH.Sn3f7TLX.dpuf

124. 26/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 26/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը: Տեղամաս են ժամանել թիվ 26 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները և ջարդած արկղը փոխել նորով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել և համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

125. 26/27 ընտրական տեղամասի ցուցակներում մեկ բնակարանի հասցեում 178 քաղաքացիներ են գրանցված: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

126. 27/37 ընտրատեղամասում, Գեղաշեն գյուղում, ՀԱԿ վստահված անձը հայտնաբերել է, որ 200 ստորագրություն ավելի է, քան ընտրողներ են մասնակցել։ Այդ փաստը հաստատվում է նաև առկա չքվեարկված քվեաթերթիկների թվով։ ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

127. 28/04 ընտրատեղամասում քաշքշուք է տեղի ունեցել: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

128. 28/30, Բալահովիտի զորամասի ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

129. 28/35 ընտրատեղամասում «այո»-301, «ոչ»-304 , կեղծվելուց հետո դարձել են՝ «այո»-605 (+304), «ոչ»-304 (0)։

130. 29/08 ընտրատեղամաս քվեարկելու եկած անձինք պարզել են, որ իրենց ազգականները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս, արդեն «քվեարկել են»: Նրանք այդ փաստի մասին հայտնել են հանձնաժողովի նախագահին, ով չի արձանագրել խախտումը: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

29/08 տեղամասում ժամը 14.55-ի դրությամբ կատարվել է բազմակի քվեարկություն, հանձնաժողովի անդամները չեն խոչընդոտել: Որոշ անձանց փոխարեն արդեն քվեարկված է եղել: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

131. 30/05 ընտրատեղամաս. Ժամը 10:18-ին համար 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է տեղամաս և ահաբեկել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրանց կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

132. 30/6 ընտրատեղամասում փորձել են կաշառել ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս աչք փակի ընտրացուցակներում տեղ գտած, բայց քվեարկության չմասնակցող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կատարելու փաստի վրա, սակայն մերժում ստանալուց հետո որոշել են նշված անձանց անունները տեղափոխել 30/10 ընտրատեղամաս: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

133. 30/10 տեղամասում 11.30-ին գրանցվել է ընտրողների ուղղորդման փաստ: Դիտորդը հայտնել է, որ ՀՀԿ վստահված անձը քաղվածք է կատարում ընտրողների ցուցակներից և այնուհետև հեռախոսազանգեր կատարում, պարբերաբար ելումուտ է անում, իր հետ ներս է բերում մի խումբ ընտրողների, ապա քվեարկելուց հետո նրանց դուրս տանում և վերադառնում մարդկանցով նոր խմբով: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

134. 30/11 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել աստիճանավանդակի մոտ, տեսանելի են եղել այլ անձանց համար, որով խաթարվել է գաղտնիության սկզբունքը: https://www.asparez.am/news-hy/violations-2/

135. 30/21 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկել են: Հարուցվել է քրեական գործ: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

136. 30/27 ընտրատեղամասում դիտորդը հայտնել է, որ հանրաքվեի ընթացքում կարճ ժամանակ կուտակումներ են եղել քվեարկության սենյակում, քանի որ ընտանիքի անդամներ, ովքեր միասին են եկել քվեարկության, քվեարկելուց հետո սպասել են, որ ընտանիքի մյուս անդամները ևս քվերակեն և դուրս չեն եկել քվեարկության սենյակից՝ նշելով, որ դրսում ցուրտ է: Դիտորդը միջամտել է, որից հետո քվեարկած անձինք դուրս են հրավիրվել քվեարկության սենյակից: https://www.asparez.am/news-hy/violations-2/

137. Համար 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն այցելել է թիվ 30/28 ընտրական տեղամաս ու ահաբեկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին այն դեպքից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ դիտորդներին կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները: https://www.asparez.am/news-hy/violations-2/

138. 32/01 ընտրատեղամասում համատարած բաց քվեարկություն է և գովք իշխանության հասցեին: https://www.asparez.am/news-hy/violations-2/

Նույն տեղամասում ՀՀԿ երկու վստահված անձ միաժամանակ գտնվում են տեղամասում: Այդ փաստի առիթով դիտորդի նկատողությանը ի պատասխան հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ դրսում ցուրտ է, և նա չի կարող դրսում կանգնել: https://www.asparez.am/news-hy/violations-2/

32/01 տեղամասում ՀՀԿ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ձեռքին կան ցուցակներ: Հանձնաժողովի անդամները նշումներ են կատարում այդ ցուցակներում՝ համեմատություններ կատարելով ընտրողների ցուցակների հետ: Ընտրողները ներկայանում են քվեարկության թերթիկների վրա նախապես գրառված համարներով՝ ակնհայտորեն ուրիշի փոխարեն քվեարկելու նպատակով: https://www.asparez.am/news-hy/violations-2/

139. 32/02 ընտրատեղամասում դիտորդի կողմից գրանցվել է բաց քվեարկության դեպք: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն փորձել կանխել այն: (ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

140. 32/49 տեղամասային հանձնաժողովի ՀԱԿ անդամ Սպարտակ Պապյանի հաղորդմամբ Սվերդլով գյուղի գյուղապետ Կամո Չերքեզյանը միջամտել է հանձնաժողովի անդամների աշխատանքին, ցուցումներ տվել, ուղղորդել հանձնաժողովի աշխատանքները: Ուղղորդել է ընտրողներին:

Կատարվածի մասին Ս. Պապյանը գրառում է կատարել գրանցամատյանում, որի տակ ստորագրել է նաև հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Հերմինե Պապինյանը:

141. 32/54 տեղամասի հանձնաժողովի անդամ Գայանե Թունյանը հայտնել է, որ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը (ՀՀԿ վստահված անձ) խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները, ասում է, որ դա իր տարածքն է և իր ցանկացած ձևով պետք է անցնեն ընտրությունները: Պնդում է, որ այն դեպքում, երբ անձը գալիս է ընտանիքի անդամների անձնագրերով, պետք է քվեարկի բոլորի փոխարեն:

142. 33/77 ընտրատեղամասում (Գյումրի) հոսանքը անջատվել է, ու քվեարկության ընթացքը խաթարվել է։ (ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

143. 34/01 ընտրատեղամասում մի ընտանիքի բոլոր անդամների փոխարեն քվեարկել են։ Տես՝ կից թղթապանակի 34-01 թղթապանակի տեսանյութը։ https://galatv.am/hy/news/133072/

144. 34/05 ընտրատեղամաս քաղաքացիները եկել են քվեարկության, բայց նրանց անունների դիմաց արդեն քվեարկած են եղել նույնականացման քարտերով: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

145. 34/09 ընտրատեղամասում արգելել են ԶԼՄ ներկայացուցիչներին արդյունավետ հսկողություն իրականացնել քվեաթերթիկ ստացողների և իրենց անվան դիմաց ստորագրելու հանգամանքի նկատմամբ: Հեռախոսային բանակցությունների արդյունքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ակնդետ հսկողություն իրականացնել քվեաթերթիկ ստանալու գործողության նկատմամբ: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

146. 34/14 ընտրատեղամասում թաղի տղաները փորձել են դուրս հրավիրել հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին: Նյութի աղբյուրը` Newsbook.am:

147. 34/19 ընտրատեղամասում հանրապետությունից բացակայող քաղաքացու փոխարեն քվեարկել են, նրա ընտանիքի անդամը հայտնաբերել  և բացատրություն պահանջել, հանձնաժողովի նախագահը ի պատասխան ասել է, թե սխալմունք է տեղի ունեցել, որը իբր շտկվել է հետո, բայց համապատասխան նշում չկա ոչ ընտրողների ցուցակի մատյանում, ոչ գրանցամատյանում։

34/19 ընտրատեղամասում քաղաքացիները հայտնաբերել են, որ հանրապետությունից բացակա իրենց հարազատներն արդեն «քվեարկել» են: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

148. 34/24 ընտրատեղամասում դիտորդներն ահազանգել են, որ տեղամասի դրսում կուտակում է նկատվել: Մի խումբ անձինք փորձում են ուղղորդել քվեարկության եկած անձանց: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

149. 34/25 տեղամասում, Գյումրի, թիվ 7 դպրոց, հանձնաժողովի նախագահը դիտորդներից խլել է իրենց աշխատանքային գրառումների թերթիկները, կարգադրել է նկարահանումներ չիրականացնել: Ավելի ուշ ետ են տվել աշխատանքային թերթիկները: Բանակցությունների ժամանակ հանձնաժողովի նախագահին բացատրվել են ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները, վերջինս հասկացել է և խոստացել է չխոչընդոտել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

34/25 ընտրատեղամասում դիտորդին արգելել են ազատ տեղաշարժվել տեղամասում։ Մյուս դիտորդին հեռացրել են ընտրատեղամասից։ https://www.asparez.am/news-hy/violations-2/

150. 34/28 տեղամասում, Գյումրու թիվ 6 դպրոց, ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

Նույն տեղամասում  մինչ տեղամասը փակելը քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամի մոտից վերցրել են տեղամասի կնիքը և դուրս հանել տեղամասից, ինչը նկատել է դիտորդը: Որոշ ժամանակ, իբրև թե փնտրել են և չեն իմացել որտեղ է գտնվում կնիքը և այն նորից հայտնվել է տեղամասում: Միաժամանակ տեղամաս են եկել մի քանի թաղային հեղինակություններ և լցոնել են քվեատուփը: Դիտորդը հասցրել է բռնել նրանցից մեկի ձեռքը, նկարահանել է այդ ամենը, սակայն հանձնաժողովից որևէ մեկը չի արձագանքել այդ ապօրինությանը, ընդհակառակը՝ չտեսնելու են տվել եղածը, և ոչ միայն չեն կանխել այլև անգործությամբ նպաստել են հանցավոր արարքի կատարմանը: Տեսանյութերը առկա են, դրանք կան նաև ԳԱԼԱ-ում:

151. 34/30 տեղամասում մի կին ցուցակով դիմավորում է ընտրողներին, լրագրողների մոտենալուց հետո դուրս է գալիս՝ հայտնելով, որ մորաքրոջն է սպասում: Հետագայում ընտրողներին շարունակում է դիմավորել ինչ-որ մեքենայում:

152. 34/31 ընտրատեղամասում նախ՝ բավական առաջ են դրված եղել քվեախցիկները, որոնք դիտողությունից հետո հետ են տարվել: Հետո հարկ է եղել կանխել կրկնակի քվեարկության մի դեպք՝ նույն տղամարդը ցանկացել է քվեարկել երկրորդ անգամ: Ժամը 10-ի հատվածում եկել է մի տղամարդ, ում թույլատրել են մասնակցել քվեարկությանը, թեպետ վերջինս, ըստ դիտորդ Լարիսա Ժամակոչյանի, ստորագրել է ոմն Սիրանույշի անվան դիմաց:

Դիտորդը ցանկացել է արձանագրել մատյանում, ասել են, որ դիտորդի համար էջ չկա, արձանագրել է իր մոտ, երբ ցանկացել է նայել տվյալ անձի անձնագիրը՝ տղամարդը հրաժարվել է այն ցույց տալ: Ընտրատեղամասում դիտորդների աշխատանքը խոչընդոտվել է. հանձնաժողովականները չեն թույլատրել նայել ցուցակները և տեսնել, թե ով ում անվան դիմաց է ստորագրում: Ինչ-որ պահի անհետացել է հանձնաժողովի կնիքը, ինչի վերաբերյալ առկա է տեսանյութ:

153. 34/36 ընտրատեղամասում ծրարների պակաս է եղել, առաջին 100-ի մեջ 10 պակաս ծրար է եղել: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

154. 35/23 տեղամասում գտնվել է անհայտ անձ, ով փորձել է խոչընդոտել նաև իրեն տեսանկարահանող լրագրողին: Այնուհետև տեղամասի հոսանքն անջատվել է:

155. 35/26 տեղամասում (Գյումրի) հոսանքն անջատվել է, ու քվեարկության ընթացքը խաթարվել է: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

156. 35/30 տեղամասում (Գյումրի) տեղամասային կենտրոնին կից դասասենյակում ինչ-որ անձինք ղեկավարել են քվեարկողներին, առանց իրենց գիտության թույլ չեն տվել քվեարկել։ https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

157. 35/32 տեղամասում անձնագիր չունեցող երիտասարդին թույլ են տվել օգնել դժվար տեսնող մի տարեց մարդու քվեարկել, երիտասարդի բանավոր խոսքի հիման վրա վերջինիս անձնագրային տվյալները գրանցելով գրանցամատյանում: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

158. 35/34  ընտրատեղամասում, Գյումրիի թիվ 3 դպրոց, քվեախցիկում ցնդող գրիչներ են դրված եղել: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

159. 35/35 տեղամասում ՌԴ-ում գտնվող Մաթևոսյան Հովհաննես Ասատուրի անվամբ քաղաքացու փոխարեն քվեարկել են արդեն: Հայրն է նկատել: Անձնագրի համարը նույնպես սխալ է եղել: Հանձնաժողովի նախագահը շրջանակի մեջ է առել անուն-ազգանունը ընտրացուցակում: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

160. 35/37 ընտրատեղամասում, Գյումրի, Գեղարվեստի ուսումնարան, քաղաքացին մոտեցել է քվեարկելու և պարզել է, որ իր անվան դիմաց նույնականացման քարտով ինչ-որ մեկը քվեաթերթիկ ստացել քվեարկել է: Քաղաքացին բողոքել է հանձնաժողովի նախագահին, նա էլ առաջարկել է մեկ ուրիշի փոխարեն ստորագրել, քվեաթերթիկ ստանալ, քվեարկել և ավարտել վեճը: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

161. 35/40 տեղամասում անձի փոխարեն քվեարկված է եղել: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

162. 36/39 տեղամասում հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը և ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին՝ պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

163. 37/08 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ուղղորդել են ընտրողներին՝ խորհուրդներ տալով, թե ինչ քվեարկել: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

164. 38/17 տեղամասում զինվորները քվեարկել են արդեն քվեարկած քվեաթերթիկով: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

165. 38/61 ընտրատեղամասում մեկ անձը 5 հոգու փոխարեն քվեարկել է: Տես՝

166. 38/62 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը՝  Վաչե Ադամյանը, վիրավորել է դիտորդներին և ստիպել տեղամասից դուրս գալ՝ պատճառաբանելով, որ 3 ժամից ավել դիտորդները տեղամասում մնալու իրավունք չունեն: https://www.asparez.am/news-hy/newsline-referendum-6-12-2015-qaghaqaci-ditord-1/

167. 39/39 տեղամասում կատարվել է կրկնակի քվեարկության փորձ, կանխվել և արձանագրվել է հանձնաժողովի նախագահի կողմից, հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը և դատախազությանը։ Ժամանած ոստիկանությունը անգործություն է դրսևորել և չի ցանկացել կատարվածին ընթացք տալ։ https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

168. ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորում  0471L համարանիշ ունեցող համայնքային ուղևորափոխադրում իրականացնող մեքենան մեծ քանակությամբ ընտրողներ է տեղափոխում տեղամասեր: Ինչպես նշել է ուղևորներից մեկը, դա կազմակերպել է համատիրության ղեկավար Բախշիկ Պլուզյանը: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

169. Լրագրողներն արձանագրել են միկրոավտոբուսից տաս հազարական դրամ ընտրակաշառք բաժանող տղամարդու: Տես այստեղ՝

170. Չնայած կազմված պայմանագրին, տաքսի ծառայությունները հրաժարվել են «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի դիտորդներին տեղափոխելուց: Տես Այստեղ՝

171. Կոտայքի մարզի երեք տասնյակից ավել բնակիչներ գրանցված են Երևանի թիվ 10/20 ընտրատեղամասում (լուսանկարներ): Նյութի աղբյուրը տես այստեղ՝

172. Գյումրիում «ՍիվիլՆեթ»-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ Տեքստիլ թաղամասն ամբողջությամբ հոսանքազրկված է, ինչն, անշուշտ, նպաստավոր պայմաններ է ստեղծում ընտրակեղծիքների համար: Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներն ասել են՝ տեղյակ չեն հոսանքազրկման պատճառների մասին: Ըստ Գյումրիից ստացվող տեղեկության՝ հոսանքազրկվել է նաև թիվ 20 դպրոցում գործող ընտրատեղամասը:

173. Ժամը 15։24-ի դրությամբ ՀԿՀ-ը դեռ չեր հաղորդել մասնակիցների մասնակցության թիվը, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։ ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն:

174. Կարբիի 2 տեղամասերում քվեաթերթիկներ հանելու փորձեր են կատարվել, որը կանխվել է: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

175. Լեռնանիստում գյուղապետը փորձել է ահաբեկել Բաբկեն Բարեղամյանին և ընտրողներին։ Խախտման մասին հայտնվել է Մարդու իրավունքների պաշտպանին։ ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

176. Լոռու մարզի Կուրթան համայնքի գյուղապետ, ՀՀԿ վստահված անձ Մհեր Գևորգյանը ճնշումներ է գործադրել հանձնաժողովի անդամների վրա, մասնավորապես՝ ստիպել է հանձնաժողովի անդամներին թույլ տալ, որպեսզի մեկ քաղաքացին, որի մոտ մի քանի անձնագրեր կան, քվեարկի մի քանի քաղաքացու փոխարեն: ՀԱԿ և ՀԺԿ «Ոչ»-ի համատեղ շտաբի տեղեկություն (հանձնաժողովի անդամ/վստահված անձ):

177. «Ա1+»-ի փոխանցմամբ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընտրատեղամասի ընտրող Դավիթ Մեսրոպյանն արդեն մեկ տարի է բացակայում է հանրապետությունից, սակայն նրա ընկերները պարզել են, որ նա այսօր մասնակցել է քվեարկության:

178. Մասիս քաղաքի 3-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում արդեն «այո» քվեարկած քվեաթերթիկը տալիս են ընտրողներին՝ քվեատուփը գցելու համար:

179. Երևանի Էրեբունու թաղապետարանում 05.12.2015թ., ժամը 17.30-ից սկսած ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի գրասենյակի մոտ 70 անձ՝ հանձնաժողովի անդամներ և նախագահներ, սպասում էին իրենց հերթին, որպեսզի ստանային հանրաքվեի արդյունքներն ապահովելու համար 50.000-ական դրամը: https://prosecutor.am/am/news/hanraqve_2015/

180. «Armlur.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Ասում են՝ մինչև ապացույց չբերեք, չգաք աշխատանքի». «Սանիթեք»-ի աշխատակիցներին ստիպում են քվեարկել» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ իրենց խմբագրություն են ահազանգել «Սանիթեք» ընկերության Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր հայտնել են, որ Արթուր և Տիգրան անուններով ղեկավարներն իրենց ստիպում են մասնակցել քվեարկությանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքի չեն մտնի:

181. 32/51 տեղամասի «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Ղալինյանի փոխանցմամբ՝ Ուռուտ համայնքի գյուղապետ Ս. Ջուլհակյանը քվեարկության ողջ օրը ուղղորդել է ընտրողներին քվեարկել «այո»: Այդ գործում նրան օգնել են գյուղի մի խումբ երիտասարդներ՝ նրա տղայի ղեկավարությամբ: Վերջինս փորձել է ներկա լինել տեղամասում որպես ՀՀԿ վստահված անձ, սակայն ՀՀԿ-ի այլ վստահված անձ է եղել, և նրան թույլ չեն տվել, ավելի ուշ նա մի ընտրողի է ուղեկցել քվեարկության: Գյուղապետի հրահանգով վերահսկել են ոմն Գրետայի քվեարկությունը՝ նրա կամքին հակառակ գյուղապետարանի աշխատող Ֆլորան ներս է խուժել քվեախուց և պարզել, թե նա ինչ է քվեարկել: Ղալինյանի դիտողությանը ի պատասխան գյուղապետը անպատվել է նրան և ասել, որ միայն նա է իրեն երևակայում ու ուզում օրենք պաշտպանի, և դրանով խանգարում է իրենց ընտրություններն անցկացնել ինչպես ուզում են: Քվեաթերթիկների հարյուրավոր տրցակները սպառվելուց հետո ծրարներ են ավելացել: Հանձնաժողովի քարտուղար՝ նույն գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանը նախապես ստորագրված ընտրողների անունների դիմաց անհատական կնիքներ է դրել, երբ Ղալինյանը մոտեցել է նրան, նա դադարեցրել է: Հաշվարկի ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվը փոխել են: Ձայների հաշվարկման ժամանակ մեկ ծրարից երեք քվեաթերթիկ է դուրս եկել, ինչը գրանցվել է որպես չսահմանված նմուշի ծրար: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ստորագրել արձանագրության քաղվածքը, որովհետև հատուկ կարծիք է նշված եղել, երկար վիճաբանությունից հետո նա քաղվածքի ազատ մասում z-աձև նշում է արել որպես ստորագրություն:

182. 1/32 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականություններ են տեղի ունեցել: https://galatv.am/hy/news/133072/

183. 4/05 տեղամասում քվեաթերթիկների հափշտակության և փոփոխման մասին բողոք է եղել մարդու իրավունքների պաշտպանին: https://galatv.am/hy/news/133072/

184. 4/28 տեղամասում քվեաթերթիկների հափշտակության և փոփոխման մասին բողոք է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանին:

4/28 տեղամասում կանխվել է ուրիշի փոխարեն քվեարկության փորձը, որը տեղի էր ունենում հանձնաժողովի անդամի աջակցությամբ: https://galatv.am/hy/news/133072/

185. 4/33 տեղամասում քվեաթերթիկների հափշտակության և փոփոխման մասին բողոք է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանին: https://galatv.am/hy/news/133072/

186. 9/27 տեղամասում, ըստ քաղաքացու, լցոնում է տեղի ունեցել, բողոք է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանին: https://galatv.am/hy/news/133072/

187. 12/11 տեղամասում լցոնման մասին քաղաքացին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանին: https://galatv.am/hy/news/133072/

188. 13/22 տեղամասում քվեաթերթիկները սխալ են պահպանվել, կա լցոնման կասկած:

189. 25/33 տեղամասում տեղի է ունեցել լցոնում:

190. 7/32 տեղամասի հարակից տարածքում ընտրակաշառք բաժանելու կասկած է եղել:

191. 1/8 տեղամասում առկա է եղել ուղղորդված քվեարկության կասկած:

192. 3/18 տեղամասում եղել է ուղղորդված քվեարկության կասկած:

193. 2/14 տեղամասում գրանցվել է այլ անձի փոխարեն քվեարկության դեպք (քաղաքացին ահազանգել է, որ իր, ամուսնու և դստեր փոխարեն արդեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել): https://galatv.am/hy/news/133072/

194. 8/4 տեղամասից ստացվել է այլ անձի փոխարեն քվեարկության մասին ահազանգ, քվեարկության ուղղորդման փորձի մասին դժգոհություն (քաղաքացին տեղեկացրել է, որ իր և իր ընտանիքի անդամների փոխարեն քվեարկված է, իրեն հորդորել են չգնալ քվեարկության, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել): https://galatv.am/hy/news/133072/

195. 22/12 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության մասին բողոք է գրանցվել (քաղաքացին հայտնել է, որ իր փոխարեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել): https://galatv.am/hy/news/133072/

196. 23/01 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության մասին բողոք է գրանցվել (քաղաքացին նշել է, որ իր փոխարեն քվեարկված է, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել): https://galatv.am/hy/news/133072/

197. Թիվ 1/8 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք:

198. Թիվ 6/16 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած:

199. Թիվ 6/4 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք:

200. Թիվ 11/21 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության կասկած:

201. Թիվ 12/28 տեղամաս – այլ անձի փոխարեն քվեարկության դեպք:

202. Թիվ 11/3 տեղամաս – կրկնակի քվեարկության դեպքի մասին հաղորդում (https://newsbook.am/…):

203. Թիվ 16/23 տեղամաս – կրկնակի քվեարկության կասկած (https://past.am/?p=25475&l=am):

204. Թիվ 37/9 տեղամաս – կրկնակի քվեարկության փորձի կասկած:

205. Թիվ 3/6 տեղամաս – ընտրական փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու կասկած:

206. Թիվ 7/24 տեղամաս – քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում անօրինականությունների փորձի մասին բողոք (ահազանգ ՀԱԿ ներկայացուցչից):

207. Թիվ 10/18 տեղամաս – քվեարկության արդյունքների փոփոխման կասկած:

208. Թիվ 35/1 տեղամաս – քվեարկության արդյունքների կեղծման մասին բողոք (https://galatv.am/hy/news/132855/):

209. Թիվ 7/14 տեղամաս – լրագրողի և դիտորդի գործունեության խոչընդոտման մասին բողոք (քաղաքացին տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամների և լրագրողների ու դիտորդների միջև ընդհարումներ են եղել, քաղաքացու համաձայնությամբ տվյալները կարող են տրամադրվել), https://galatv.am/hy/news/133072/:

210. Թիվ 10/14 տեղամաս – հանձնաժողովի անդամի գործունեության խոչընդոտման մասին դիմում (ահազանգ և դիմում ՀԱԿ ներկայացուցչից), https://galatv.am/hy/news/133072/:

211. Թիվ 5/1 տեղամաս – անձի նկատմամբ բռնության դեպք (ահազանգ «Ժառանգության» ներկայացուցչից), https://galatv.am/hy/news/133072/:

212. Թիվ 6/9 տեղամաս – լրագրողի գործունեության խոչընդոտման դեպք:

 

213.     Թիվ 35/1 տեղամաս – դիտորդի գործունեության խոչընդոտման դեպք (https://galatv.am/hy/news/132855/):

214. Թիվ 6/6 տեղամաս – դիտորդի գործունեության խոչընդոտման մասին դժգոհություն:

215. Թիվ 6/9 տեղամաս – հանձնաժողովի անդամի գործունեության խոչընդոտման դեպք:

216. Թիվ 9/23 տեղամաս – կնիքի պահպանման կանոնների խախտման կասկած:

217. Վարդենիկ գյուղի չորս տեղամասերում (24/29, 24/30, 24/31, 24/32) միասին վերցրած վստահված անձանց պնդմամբ քվեարկել են 300 հոգի, բայց ընտրողների թիվը արձանագրվել է 3000 (ահազանգել է Հենզել Աբրոյանը):

218. Պարզվել է, որ քաղաքացու փոխարեն քվեարկել են, և հանձնաժողովն առաջարկում է ուրիշի փոխարեն քվեարկել, հիմնավորելով, որ քվեաթերթիկների և ստորագրությունների թիվը, եթե համապատասխանի այլ խնդիր չկա:

1.2.2. Դիտորդական առաքելությունների արձանագրած խախտումներ

2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ (ԹԻՀԿ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ (ԻԵՄ ՀԿ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, «Լոգոս» ՀԿ, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լոռեցիների միավորում» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ, «Ժողովրդավար Արարատ» ՀԿ, «Իջևանի ինֆոտուն», «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ:

Վերոհիշյալ կազմակերպությունները հանրային հսկիչի իրենց գործառույթների և կանոնադրական նպատակների շրջանակներում իրականացրել են 06.12.2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ դիտորդական առաքելություն ընդհանուր առմամբ 1000-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով: Դիտորդական նախաձեռնությունն ընդգրկել է, ընդհանուր առմամբ հանրաքվեի շուրջ 500 տեղամասեր:

Բազմաթիվ տեղամասերում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում գործող գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ դիտորդների և լրագրողների դիտարկումները և հաղորդումները 06.12.2015թ. սահմանադրական հանրաքվեի ընթացքում և հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածում  արձանագրված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ընդգրկել են հետևյալ խախտումները. տես այստեղ։

1.3. ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԵՐԸ

1.3.1. ՈՉ-ի շտաբի, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության կողմից նշանակված տեղամասային հանձնաժողովի անդամների, վստահված անձանց և դիտորդական ու մամուլի միջոցներով արձանագրված խախտումներ

ՈՉ-ի շտաբի, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության կողմից նշանակված տեղամասային հանձնաժողովի անդամների, վստահված անձանց և դիտորդական ու մամուլի միջոցներով արձանագրվել են 213 տեղամասերում կատարված 400-ից ավելի խախտումներ։ Բացի նախընտրական քարոզչության և նախապատրաստման փուլում արձանագրված և դատական կարգով կամ հնարավոր այլ միջոցներով այդ խախտումների արձանագրումը, Հայ Ազգային Կոնգրեսը նաև կատարեց իրավաչափ քայլեր այդ խախտումները վերացնելու, իսկ հանցակազմ պարունակելու դեպքում՝ նաև իրավապահ մարմիններին դիմելու համար։

1.3.2. ՀՀ Գլխավոր դատախազություն

Դեռևս ընտրությունների նախապատրաստական փուլում տեղի ունեցավ ՈՉ-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանի և ՀՀ Գլխավոր դատախազի հանդիպումը, որի ժամանակ գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ բոլոր այն դեպքերը, որոնք իրենց մեջ կկրեն առերևույթ հանցագործության հատկանիշներ, կարժանանան իրավապահների պատշաճ վերաբերմունքին։ Այս պահին ձեռնպահ մնալով դատախազության և դատաիրավական համակարգի գործունեությանը գնահատականներ տալուն, արձանագրենք, որ դատախազությունը քվեարկությանը նախորդող, քվեարկության օրը և դրան հաջորդող ժամանակաշրջանում մամուլի, դիտորդների հայտարարությունների և ՈՉ-ի շտաբի կողմից ստացած հաղորդումների հիման վրա արձանագրել է խախտումները և դրանք ուսումնասիրել։

Համաձայն դատախազության 28․12․2015թ․ դրությամբ հայտարարության՝
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված  աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 25-ի դրությամբ ուսումնասիրվել է  499 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): 52 դեպքով հարուցվել է քրեական գործ»։

1.3.3. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Ընտրախախտումներ արձանագրելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Համաձայն ՄԻՊ պաշտոնական կայքի տեղեկատվության՝ «Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ‚ որոնց կապակցությամբ Արագ արձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին: Կատարվել է 31 այց‚ իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվել է‚ և դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների‚ դիտորդների և հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը (11 դեպք)‚ ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը (3 դեպք)‚ ընտրացուցակներում եղած անճշտություններին և կրկնաքվեարկությանը (9 դեպք)‚ տեղամասերում մարդկանց կուտակումներին (2 դեպք)‚ քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն (7 դեպք)‚ լցոնումներին (6 դեպք)‚ ընտրակաշառքի բաժանմանը (2 դեպք)‚ անձնագրերի և դրանց մեջ դրվող կնիքների հետ կապված խնդիրներին (7 դեպք)‚ քվեաթերթիկների հաշվման ընթացքում առաջացած խնդիրներին‚ մասնավորապես` հաշվման գործընթացի դադարեցմանը (5 դեպք)‚ ձայների հաշվելու ընթացքում հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտմանը (11 դեպք)‚ քվեաթերթիկների նախնական ու վերջնական հաշվարկների անհամապատասխանությանը (4 դեպք):

Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների‚ դիտորդների և հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք‚ շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն‚ բերման ենթարկված 7 անձանցից 3-ը ազատ են արձակվել բաժիններից‚ իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել‚ 2 տեղամասերում էլ կարգավորվել է ընտրական գործընթացի կազմակերպումը: Քվեաթերթիկների հաշվարկման փուլում կանխվել է հաշվարկի դադարեցման և հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք‚ կարգավորվել է նաև հաշվարկների անհամապատասխանության 4 դեպքից 3-ը: Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլ տալու դեպքի կապակցությամբ Օմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետո նախապատրաստվել են նյութեր‚ հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է տրվել Ոստիկանություն»։

1.3.4. «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելություն

Ընտրական խախտումների մեծ քանակ են գրացել նաև «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելության անդամները։ Առաքելությունը գործել և հետևել է հանրաքվեի գործընթացին ինչպես նախապատրաստական, այնպես էլ քվեարկության և դրան հաջորդող օրերին։

Համաձայն դիտորդական առաքելության հրապարակումների՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների կողմից ՀԿՀ ներկայացված դիմում-բողոքները և հաղորդումները վերաբերում են  օբյեկտիվ ընտրական իրավունքների խախտման մասով մոտ 156 տեղամասերի,

դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների սուբյեկտիվ իրավունքների մասով՝ մոտ 87 տեղամասերի,

քաղվածքների վերլուծությամբ բացահայտված խախտումների մասով՝ մոտ 258 տեղամասերի,

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ կողմից «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքէջում (hra.am)  տեղադրված տեղեկությունները վերաբերում են շուրջ 86 տեղամասերում արձանագրված խախտումների:

2.   ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Առանց խախտումների անցկացրած ընտրություններին բնորոշ են որոշակի հատկություններ: Մեկն այն է, որ անկախ նրանից, բարձր է թե ցածր ընտրողների մասնակցությունը այս կամ այն ընտրատարածքում, մրցակիցների ձայների հարաբերությունը մնում է նույնը, ինչը հիմնավորվել է ընտրական գործընթացների վերլուծաբանների[1] կողմից:

Խախտված ընտրություններում, ինչքան բարձր է մասնակցությունը, այնքան բարձր է դառնում խախտող կողմին վերագրվող ձայների մասնաբաժինը: Դա ակնհայտ երևում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները պատկերող ստորև  ներկայացվող գրաֆիկից [2]:

Aghyusak 1

Հորիզոնական առանցքը ներկայացնում է մասնակցությունը, ուղղահայաց առանցքը՝ Այո-ի, Ոչ-ի և անվավեր ձայների մասնաբաժինը:

Այո-ն (կապույտ կետեր) աճում է մասնակցության հետ զուգահեռ:  Մաքուր ընտրությունների դեպքում դա հնարավոր չէ, և կետերի կողմից ստեղծվող «ամպը» պետք է լինի զուգահեռ հորիզոնական առանցքին:   Այս դեպքում մասնակցության հետ զուգահեռ աճող Այո-ների մասնաբաժինը, աներկբա, վկայում է լցոնումների մասին:

Մյուս կողմից, Ոչ-ի կարմիր «ամպը» նույնպես հորիզոնական չէ, և անգամ կորցնում է իր ձայների մասնաբաժինը մասնակցության աճի հետ, ինչը վկայում է ձայների գողության մասին:

Բացատրության այն փորձերը, թե իբր կան տարածքներ, որոնց ավելի մոտ է եղել Այո-ի գաղափարախոսությունը, և որոնք այդ պատճառով քվեարկել են Այո-ի օգտին, անհիմն է, ինչը պարզորոշ բացահայտում են N20 ընտրատարածքի տեղամասերը [3]

Aghyusak 2

Արմավիրի մարզ (N20 ընտրատարածք)

Հորիզոնական առանցքը ներկայացնում է ընտրատեղամասերը, ուղղահայաց առանցքը՝ Այո-ի ձայների մասնաբաժինը:

Այո-ն  միջինում  ստացել է 65%, սակայն 20/43-ում միայն ՝ 24%, իսկ  20/44-ում՝ 21%: Այդ երկու ընտրատեղամասերում արտասահմանյան դիտորդի ներկայության[4] հետևանքով ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, ի տարբերություն կողքի գյուղերում տիրող իրավիճակից: Հետևաբար, չկա որևէ տարբերություն տարբեր տեղամասերի ընտրողների գաղափարական մոտեցումների միջև, այլ տեղի են ունեցել տարբեր ուժգնության կեղծիքների փորձեր, որոնց հաջողվելու դեպքում են միայն գրանցվել վիճակագրորեն անհնարին բարձր արդյունքներ Այո-ի օգտին:

Վիճակագրական մեթոդները թույլ են տալիս նաև վերականգնել Այո-ի օգտին տրված ձայների իրական քանակը: Դրա համար կառուցվում է գրաֆիկ, որի հորիզոնական առանցքը ներկայացնում է մասնակցությունը, իսկ ուղղահայաց առանցքը՝ Այո-ի, Ոչ-ի և անվավեր ձայների քանակը:

Մեթոդաբանության պարզաբանման համար տես՝ 2000թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների Մինեսոտա նահանգում գրանցված արդյունքների օրինակը:

Aghyusak 3

Բոլոր քվեների, Բուշին, Գորին և այլ թեկնածուներին տրված ձայների գրաֆիկները իրենցից ներկայացնում են զանգակաձև կորեր, որոնք  հասնում են մաքսիմումի նույն մասնակցության համար:  Չկան նաև բազմակի մաքսիմումներ, այս ցուցանիշները վկայում[5] են մաքուր ընտրությունների մասին:

Ի տարբերություն դրան, 2015 թ. Հայաստանի սահմանադրական հանրաքվեն պատկերող համապատասխան գրաֆիկները բոլորովին այլ բնույթ ունեն:

Գրանցվել են անոմալ մաքսիմումներ. Ոչ-ի համար 40%, Այո-ի՝ 60%, երբ պաշտոնական մասնակցությունը 5 տոկոս է: Կան նաև բազմակի այլ տեղական մաքսիմումներ տարբեր մասնակցությունների համար: Պետք է հաշվի առնել նաև մոտ 25 տոկոս ընտրողների ֆիզիկական բացակայությունը: Բացի այդ, հանրաքվեներին բնորոշ է ցածր մասնակցություն: Հետևաբար, պարզ է դառնում, որ իրական պատկերը քիչ թե շատ արտահայտում են այն ընտրատարածքները, ուր մասնակցությունը ոչ ավելի է, քան 40 տոկոս:

Օգտվելով իր կողմից մշակված մեթոդաբանությունից` ընտրական արդյունքների հայտնի վերլուծաբան[6] ( https://podmoskovnik.livejournal.com/profile, https://echo.msk.ru/users/podmoskovnik/, https://www.researchgate.net/profile/Sergey_Shpilkin/publications) Սերգեյ Շպիլկինը բաժանել է 826.000 հազար ձայները Այո 485.000 ձայն կազմող անոմալ մասի և  341.000 ձայն կազմող բնական մասի վրա: Մեթոդաբանությունը ներառում է գործակցի հաշվարկ,  որով բազմապատկվում է «բոլոր, բացի Այո, ձայները», այնպես, որ ստացվող կորը հնարավորինս քիչ տարբերվի զանգակաձև, նորմալ կորից: Այս դեպքում այդ գործակիցը հավասար է 0.74-ի, ինչը և բերում է վերոհիշյալ անոմալ Այո ձայների քանակին: Մեթոդաբանության մանրամասները հասանելի են այստեղ[7]

Aghyusak 4

3. ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ

Հանրաքվեի Կենտրոնական Հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված տվյալներն ակնհայտ հակասության մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015թ. հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ժողովրդագրական  ցուցանիշների հետ:

Որպես օրինակ վերցնենք Վաղարշապատ քաղաքի քվեարկությունը: Ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 44.773: Համաձայն պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել են 32.630: Մինչդեռ համաձայն ԱՎԾ-ի տվյալների` հաշվառված, այսինքն՝ դե ֆակտո առկա բնակչությունը կազմում է 46.800: Կիրառելով ընտրական տարիք ունեցող բնակչության՝ աշխարհում ընդունված և նույն ԱՎԾ-ի տվյալներով հաստատվող 2/3 գործակիցը, Վաղարշապատում դե ֆակտո բնակվող ընտրողների քանակը կազմում է 29.848: Հետևաբար` եթե ՀԿՀ-ի կողմից հրապարակված տվյալների հիման վրա հաշվենք Վաղարշապատում դե ֆակտո առկա ընտրողների մասնակցությունը, ապա կստացվի, որ քվեարկությանը մասնակցել է անհնարին 104.58 տոկոսը:

Ստորև ներկայացված աղյուսակը մի քանի քաղաքների օրինակի վրա ցույց է տալիս, որ մասնակցության անհավանական թվերը արձանագրվել են հենց այն քաղաքներում, որտեղ արձանագրվել է ԱՅՈ-ի համար տրված ձայների բարձր տոկոսը:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 3.010.600: Այդ թիվը հաշվի չի առնում 2008-2015 թվականներին տեղի ունեցած արտագաղթը, որը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 350.000 թիվը: Նորից կիրառելով 2/3 գործակիցը՝ ամբողջ հանրապետության մասշտաբով ստանում ենք Հայաստանում ֆիզիկապես առկա ընտրողների համար առավելագույնը 1.773.000 թիվը: Եթե որպես հիմք ընդունենք 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի պաշտոնական մասնակցության թիվը, դա նշանակում է, որ իրական մասնակցության տոկոսը եղել է անհավատալի՝ 73 տոկոս: Այսպիսով, հանրաքվեի հայտարարված արդյունքների համադրումը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պաշտոնապես հրապարակված տվյալների հետ անգամ ցույց է տալիս, որ տեղի է ունեցել մի քանի հարյուր հազար ձայնի ծավալի հասնող ընտրակեղծարարություն:

4.   ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

4.1. ԱՄՆ դեսպանատուն

Հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի ընթացքում Միացյալ Նահանգների դեսպանատունը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասված էր՝ «ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական  կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների, մասնավորապես՝ գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի  հրապարակային հանձնառությունը հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ: Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի ՀՀ ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ: Լիարժեք ու թափանցիկ քննությունները և դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել Ընտրական հանձնաժողովին, Ազգային ժողովին  և քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս: Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

4.2. Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ  հանդես է եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևել է 2013 թվականից մեկնարկած` Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և Վենետիկի հանձնաժողովի տված երկու՝ հիմնականում դրական եզրակացություններին, որին ԵՄ-ն սատարում է, որպես  Եվրոպայում սահմանադրական նորմերի դրոշակակիր կառույցի:

Մենք ի գիտություն ենք ընդունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները:

Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն:

Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման` Հանրաքվեն կհանդիսանա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների  նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից:

Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման պարագայում, մենք ընդգծում ենք, որ կարևոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա:

Մենք վերստին ընդգծում ենք, որ կարևոր է ընդունել նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ:

Հիմնվելով երկկողմ համագործակցության ապագա նոր իրավական շրջանակի վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդարձակ հեռանկարում՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացին:»։

https://eeas.europa.eu/delegations/armenia/press_corner/all_news/news/2015/2015_12_10_2_hy.htm

4.3. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը, որը դիտարկել է Հայաստանում Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, հրապարակել է իր տեսակետը։

Քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25-տոկոսանոց քվորումը:

Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը, որը կազմել է ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը, արտացոլում է այն փաստը, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով և ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ:

Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տևել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին՝ պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, և պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված են եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  ներկայացված նախորդ հանձնարարականներում:

Ընտրացուցակների անճշտությունները, որոնք պարունակում են արտերկրում մշտապես բնակվող անձանց, նույնիսկ մահացածների անուններ՝ հանգեցնելով այն պնդումների, որ այս անուններն օգտագործվում են մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ;

պնդումները խոշոր չափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաև ընտրողների վրա ճնշման դեպքերը;

լրատվական դաշտում պայմանների անհավասարության պատճառով քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու և մոտիվացնելու համար;

վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից;

պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին;

տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում;

շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։

ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար ։

Հայաստանում գտնվելու ժամանակ պատվիրակությունը նաև հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։

Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև  Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։

www.lragir.am/index/arm/0/politics/view/124641#sthash.7IFqQnCn.dpuf

4.4. Քվեարկության ընթացքի մասին հայտարարությամբ հանդես են եկել դիտորդական այլ կազմակերպություններ։

Մասնավորապես՝ Նորվեգական հելսինկյան կոմիտեի, EPDE-ի ներկայացուցիչ, Նորվեգիայից ժամանած Լենե Վեթելանդը նշել է.

«Արձանագրել ենք լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, որոշ առիթներով էլ տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում էր այդ առիթով որևէ բան անել: Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումներով, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Հիասթափված ենք նաև նախահանրաքվեային քարոզչությունից, ինչպես նաև այն ընթացքից, ինչպես անցկացվեց հենց հանրաքվեն»:

EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ, Ուկրաինայից ժամանած Սերգեյ Տկաչենկոն նկատեց, որ Հայաստան ժամանած այլ 6 դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը չեն գործել միջազգային չափանիշներին համապատասխան. «ԱՊՀ երկրների առաքելության ներկայացուցիչները դեռ ժամը 12.00-ին, երբ հանրաքվեն ընթացքի մեջ էր, հայտարարեցին, որ հանրաքվեն անցավ օրենքի շրջանակներում, և հույս ունենք, որ հանրությունը ճիշտ ընտրություն կանի: ՌԴ ԿԸՀ նախագահ Վադիմիր Չուրովը հայտարարեց, որ ամեն ինչ բնականոն ընթանում է, և ոչ մի խնդիր չեն արձանագրել: Միայն մի քանի տեխնիկական խնդիրների մասին հայտնեց, թե օրինակ՝ մի ընտրատեղամասում ընտրացուցակները փոքր-ինչ բարձր են կախված և այլն: Մինչդեռ մենք չենք կարող հանրաքվեի կոնկրետ մի դրվագին գնահատական տալ, այլ պետք է սպասել, որ գործընթացն ամբողջովին ավարտվի»:

Միջազգային դիտորդների համար հետաքրքրական է նաև այն, որ հեռուստաընկերություններով հայտարարում էին, թե դիտորդական առաքելությունները դրական են գնահատել հանրաքվեի անցկացումն այն դեպքում, երբ հանրաքվեն դեռ չէր ավարտվել: EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցության ներկայացուցիչ, Ռուսաստանից ժամանած Ռոման Ուդոտը պատմեց, որ անձամբ է արձանագրել մի շարք ընտրախախտումներ. «Վեց ընտրատեղամասերից երեքում ես քվեատուփերի լցոնումներ արձանագրեցի: Բազում լուսանկարներ տեղադրվեցին համացանցում: Կամ այլ տեղամասում ինքս եմ տեսել, թե առավոտյան, երբ դեռ քիչ ընտրողներ էին եկել, որքան շատ քվեաթերթիկներ կային քվեատուփում: Բայց ունենք լրիվ այլ պաշտոնական տվյալներ: Առավոտյան տեսանք, թե ինչ հսկայական թվով թերթիկներ կային քվեարկած, երբ ոչ մի ընտրող դեռ չկար: Առանց այս լցոնումների Հայաստանն ավելի առաջ կգնար: Այն մարդիկ, որ այս ամենն անում են, ՀՀ-ն երկու տարբեր ուղղություններով են տանում ու աղճատում»:

4.5. Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ս.թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Հայտարարությունում ասված է.

«Ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետև նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ և «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։

Այդ գործողությունների հետևանքով, համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախնական տվյալների, դեկտեմբերի 6-ին  ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ (Ռաֆայել Աֆրիկյանը՝ «iLur.am» լրատվական կայքից և Էդուարդ Ավետիսյանը՝ «Ասպարեզ» օրաթերթից) ենթարկվել են բռնության։ Եվս 13-ը բախվել է  մասնագիտական գործունեության տարբեր բնույթի խոչընդոտումների։ Դրանցից ամենանողկալին մայրաքաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված «Այո»-ի շտաբից դուրս եկած կնոջ արարքն է՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը փակելը, հրելն ու նրա վրա թքելը։

ՀՀ դատախազության տարածքային տարբեր ստորաբաժանումները ուղարկել են ԶԼՄ-ների հրապարակումներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Բայց մեր դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ այդ քայլերը, որպես կանոն, ձևական բնույթ են կրում և արդյունք չեն տալիս։ Դրա վառ ապացույցներից է հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցված քրեական գործը, որում իրադարձություններից շուրջ կես տարի անց ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ լրագրողների դեմ բռնարարքներում չկա։

Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովմունք արտահայտելով արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտման փաստերի վերաբերյալ, պահանջում ենք՝

Հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից՝

– բացատրություններ տալ երկրի հասարակությանը՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և խոչընդոտումների վերաբերյալ,

ՀՀ ոստիկանությունից և քննչական մարմնից՝

– մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ՝ բացառելով իմիտացիոն մոտեցումները,

ՀՀ դատախազությունից՝

– պատշաճ վերահսկողություն սահմանել վերոհիշյալ իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ և հետևողականություն ցուցաբերել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս»)

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ

Գորիսի մամուլի ակումբ»

5. Ամփոփում

Ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող ու պարբերական բնույթ, և այդ պայմաններում խախտվել են ՀՀ Սահմանադրության 2-րդ և 4-րդ հոդվածներով ամրագրված` ընտրական իրավունքի սկզբունքները:  Համաձայն վերոշարադրյալի՝

. Հանրաքվեի մասնակիցների ազատ կամարտահայտություն տեղի չի ունեցել:

. Խախտվել է քարոզչության շրջանում ԱՅՈ-ի և ՈՉ-ի կողմնակիցների հավասար մրցակցության իրավունքը, միջամտություն է եղել խոսքի, հավաքների ազատության իրավունքի իրացմանը:

. ԱՅՈ-ի հաղթանակը ապահովելու համար մեծ ծավալներով օգտագործվել է վարչական ռեսուրսը՝ օրենքի խախտմամբ կառավարության անդամներին քարոզչությանը մասնակից դարձնելով:

. Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների միջոցով լայն հնարավորություն է ստեղծել ընտրակեղծիքներ կատարելու համար:

. Հանրաքվեի արդյունքները կեղծելուն գործուն մասնակցություն է ունեցել ցուցակները կազմող և վարող լիազոր մարմինը:

. Խախտվել է քվեարկության գաղտնիությունը:

. Կատարվել է ընտրողների զանգվածային կաշառում, ուղղորդում և այլն:

. ԱՅՈ-ի կողմնակիցների, այդ կուսակցությունների ակտիվիստների, վստահված անձանց կողմից վերահսկվել է ընտրությունները «կարուսել» կոչվող քվեարկության գործադրմամբ:

. Արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկությունների հարյուրավոր դեպքեր, քվեարկվել է հանրապետությունից բացակայող քաղաքացիների փոխարեն, բազմաթիվ քաղաքացիներ հայտնաբերել են, որ իրենց անվան դիմաց արդեն եղել են քվեարկություններ:

. Տեղամասերում կատարվել են լցոնումներ:

. Տեղի են ունեցել հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկումներ, հարձակումներ, բռնություններ, խոչընդոտվել է նրանց լիազորությունների իրականացումը:

. Ընտրական տեղամասերում գտնվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք, ովքեր խաթարել են ընտրական գործընթացը:

. Ընտրական հանձնաժողովները հանդես են բերել անգործություն, որոշ դեպքերում նաև հանցավոր գործողություններ:

. Չի պաշտպանվել քաղաքացիների քվեարկելու և ազատորեն իրենց կամքը արտահայտելու իրավունքը, խախտվել են Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքի հիմնական դրույթները և այլն:

Վիճակագրական վերլուծությունը՝ հիմնված մաթեմատիկական ճշգրիտ ուսումնասիրության վրա, ապացուցում է, որ քվեարկության արդյունքները գլխիվայր փոփոխված են, իսկ իրական արդյունքները ստացվել են ՈՉ-ի ձայների գողության, ելակետային տվյալները փոփոխելու, լցոնելու, բացակա անձանց փոխարեն քվեարկելու արդյունքում, իսկ հայտարարված արդյունքներում առնվազն 500,000 կեղծ ձայներ են, որոնք ավելացվել են՝ ապահովելով ԱՅՈ-ի «հաղթանակը»։

Քվեարկության արդյունքների կեղծիքների մասին են վկայում նաև ժողովրդագրական տվյալների հակասությունները։ Այն փաստը, որ ժողովրդագրական տվյալները լուրջ հակասությունների մեջ են քվեարկության մասնակիցների հայտարարված թվի հետ, կասկածի տակ է դնում համատարած կեղծիքներով անցկացված քվեարկության ամփոփված պաշտոնական արդյունքները։ Հայաստանում ընտրությունների լեգիտիմության նկատմամբ հանրության կողմից կա անվստահություն, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը: Այս ցուցակներն ընկալվում են որպես քվեարկության արդյունքները կեղծելու միջոց:

Ցուցակներում ներառված են նաև այն անձինք, ովքեր, ընդգրկված լինելով ընտրողների համապատասխան ցուցակներում, նույնիսկ տասնյակ տարիներ առաջ մեկնել են Հայաստանից, սակայն դուրս չեն եկել հաշվառումից:

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քարոզչության և քվեարկության ընթացքում ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող և պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները։ Այդ խախտումների որակական և քանակական կշիռը էականորեն ազդել են հանրաքվեի արդյունքների վրա, իսկ վիճակագրական ճշգրիտ մաթեմատիկական վերլուծությունը թույլ է տալիս գնահատել կեղծված ձայների ծավալը՝ մոտ կես միլիոն ձայն, հետևաբար՝ հանրաքվեի հայտարարված տվյալները չեն արտահայտում հանրաքվեի իրական արդյունքը, ուստի, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով և 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեին անվավեր, և նշանակվեր նոր քվեարկություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031