Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող

Հունվար 09,2016 16:50

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է տեղեկանք՝ 2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող: Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի զինծառայողներ էին, 1-ը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, մահվան պահին արձակված է եղել պահեստազոր, իսկ 1 զինծառայողի մահվան դեպքը կապված չէ զինվորական գործունեության հետ (Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական կոմիսարի սպանությունն է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացու կողմից): Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի  գրանցվել է 45 մահացության դեպք՝ 41 միջադեպի հետեւանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031