Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելու ցանկությունը մեղմացնող միջոց

Հունվար 18,2016 11:00

Ծխելը շատերի համար ոչ թե վատ սովորություն է, այլ հիվանդություն:

Հաճախ շատերից կարելի է լսել, որ ցանկանում են թողնել ծխելը, սակայն չեն կարողանում: Այսպիսի մարդկանց համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետեւյալ բաղադրատոմսերը.

1. 50 գրամ մանրացրած ակնախոտի վրա լցնել 1 լիտր ջուր, մարմանդ եփել 15 րոպե: 45 րոպե թողնելուց հետո քամել եւ այդ եփուկով օրվա մեջ մի քանի անգամ ողողել բերանի խոռոչը՝ 10-15 րոպե տեւողությամբ:

2. 300 գրամ վարսակի անհաս սերմերի վրա լցնել 1 լիտր օղի եւ 1 ամիս թրմել մութ տեղում: Խառնուրդը պարբերաբար թափահարել, որպեսզի ստացվի հագեցած թուրմ: Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 15-ական կաթիլ եւ վրայից խմել մի կում ջուր:

3. Վարսակի, գարու, աշորայի, կորեկի հատիկները հավասար քանակությամբ խառնել, վերցնել 400 գրամ խառնուրդ եւ վրան լցնել 1 լիտր ջուր: Գիշերը թողնել տաք տեղում, առավոտյան 10 րոպե մարմանդ կրակի վրա եփել: Եփուկը լցնել թերմոսի մեջ, պահել 1 օր, ապա քամել: Ընդունել օրը 3-5 անգամ, կես բաժակ, ուտելուց 30-40 րոպե առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031