Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը բողոք է ներկայացրել մոր դեմ՝ ծնողին մեղադրելով իրեն դանակով քերծվածքներ պատճառելու մեջ

Հունվար 23,2016 16:03

Այսօր Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժին է դիմել 1997 թվականին ծնված Մ. Ղ.-ն՝ բողոք ներկայացնելով հարազատ մոր՝ Ի. Տ.-Ա.-ի դեմ առն այն, որ վերջինս  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փորձել է դանակահարել քրոջը, ինքն էլ միջամտել է, կանխել՝ ստանալով քերծվածքներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից: Թե ինչո՞ւ են այս տեսակ պատմություններ տեղի ունենում ավանդական, երբեմնի ծնողապաշտ այս քաղաքում, սա թերեւս լուրջ քննարկման արժանի թեմա է, հատկապես երբ ոստիկանությունից փաստում են, թե չկա ամիս, որ տղան հոր դեմ բողոք չներկայացնի, հայրը ՝տղայի ու այսպես շարունակ:

Հիշեցնենք, Գյումրին այն քաղաքն էր, որտեղ մարդիկ չէին սիրում երեւալ ոստիկանության, դատախազության կամ քննչականի դռները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում մի անգամ բնութագրել էր  Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, սա այն քաղաքն է, որտեղ թե՛ հանցագործն է  դիմում փախուստի, թե՛ վկան, թե՛ տուժողը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031