Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի հրշեջ-փրկարարները 52 խոզից կարողացան փրկել հինգին եւ հավանոցը

Հունվար 27,2016 18:15

Հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 5-ն անց 37 րոպեին Նոյեմբերյանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում այրվում է  Օնիկ Մամյանի անասնագոմը: 8 րոպեից դեպքի վայր հասնելով՝ հրշեջ-փրկարարները կրակը մարել են ժամը 8-ն անց 47 րոպեին:

Նոյեմբերյանի հրշեջ –փրկարարական ջոկատի հրամանատար Հունան Սարգսյանից տեղեկացանք, որ  աշխատել է  հրշեջ-փրկարարական 2 հաշվարկ, փրկվել է  100 քառակուսի մետր մակերեսով անասնագոմի մի մասը, այդ թվում՝ անասնագոմի  մաս կազմող հավանոցը եւ  այնտեղ գտնվող հավերը: Անասնագոմում եղած 52 խոզերից, այդ թվում՝  մի քանի խոզամայրեր, հրշեջները փրկել են 5 խոզ:

Կատարվելիք քննությունը կպարզի հրդեհի պատճառը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031