Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը

Փետրվար 01,2016 14:10 Share

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 2 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն:   Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները և հատկապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու  քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել