Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է

Փետրվար 02,2016 16:57

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ջաջուռի, Քեթիի և Սարավանի լեռնանցքներում, Ապարանում, Վանաձորում, Աբովյանում, Եղվարդում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը միակողմանի բացվել է, սակայն խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խուսափել նշված հատվածով երթևեկելուց:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29