Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի արժութային պահուստները մեկ ամսում կրճատվել են ավելի քան 12%-ով. Trend

Փետրվար 02,2016 19:07

2016թ. հունվարին Ադրբեջանի Կետրոնական բանկի տրամադրության տակ գտնվող արժութային պահուստները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվել են 618.2 մլն դոլարով (12.3 տոկոս)՝ հասնելով 4398.5 մլն դոլարի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա սկզբից ԿԲ արժութային պահուստները կրճատվել են 9359.8 մլն դոլարով (68 տոկոս):

ԿԲ արժութային պահուստների ծավալի կրճատում սկսել է նկատվել 2014թ. հուլիսից: Եթե սկզբում այդ գործընթացը դանդաղ էր ընթանում (20-50 մլն դոլարի սահմաններում), ապա 2014թ. դեկտեմբերից տեղի ունեցավ ծավալների կտրուկ նվազում, ինչը կապված էր երկրում դոլարի մեծ պահանջարկի հետ:

Սակայն արդեն 2015թ. մայիս-հունիսին արժութային պահուստների աճը վերականգնվել է: Այսպես, մայիսին ԿԲ պահուստները ապրիլի համեմատ ավելացնել են 42.9 մլն դոլարով (0.51 տոկոս), իսկ հունիսին՝ 89.4 մլն (1.06 տոկոս):

Նման աննշան աճից հետո դարձյալ ԿԲ արժութային պահուստները սկսել են կրճատվել՝ հուլիսին 18.7 մլն դոլարով, օգոստոսին՝ 1.19 մլն, սեպտեմբերին՝ 300.7 մլն, հոկտեմբերին՝ 180.1 մլն, նոյեմբերին՝ 589 մլն դոլարով:

Արժութային պահուստների կրճատումը, մասնավորապես կապված է արժութային շուկայում Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ինտերվենցիայի հետ, որը նպատակ ունի կայուն պահել մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29