Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են մարզահամերգային համալիրը հետ վերցնում «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից

Փետրվար 10,2016 17:14

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետ կվերցնեն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից: Այս մասին նշված է կառավարության վաղվա՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Անցյալ տարի օգոստոսի 13-ին կառավարության նիստում որոշվել էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող համալիրը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ին, որն էլ պետք է 100 միլիոն դոլարի ներդրում կատարեր, վերանորոգեր համալիրի շենքը, ստեղծեր ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու էր հյուրանոցներ փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն (խաղատան մասին տեղեկությունները կառավարությունը մշտապես հերքում էր):

Մարզահամերգային համալիրը  «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից հետ են վերցնում, քանի որ, ինչպես նշված է հիմնավորման մեջ, «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց  վճարումները սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Ըստ կառավարություն ներկայացված նախագծի,  պաշտպանության նախարարությունը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում  պետք է լուծարի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի  հետ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29