Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստ՝ Մինսկում

Փետրվար 12,2016 17:13 Share

Փետրվարի 5-ին Մինսկում տեղի ունեցավ անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի 18-րդ նիստը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Բելառուսի Հանրապետության ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Մելչենկոյի ղեկավարությամբ:

Նիստին մասնակցում էին Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի պատվիրակությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Արևշատյանը:

Նիստում կարևորվեց անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի գործում փորձի փոխանակումն ու սերտ համագործակցությունը, որն առավել կարևոր է հատկապես հիմա, երբ ակտիվացել են միգրացիոն հոսքերը:
Մշակվեց անցկացվելիք «Նելեգալ-2016» միջոցառումն արդյունավետ անցկացնելու ծրագիր, որն անօրինական միգրացիայի դեմ պայքարն առավել կակտիվացնի, արդյունքներն էլ կլինեն առավել տեսանելի:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել