Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են հարկերի ավելացմանը

Փետրվար 18,2016 14:15

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից՝ կապված Նալբանդյան 106/1 շինարարության ապօրինությունների հետ․

«Դեռևս 2011-2012 թվականներին մենք՝ Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներս Երեւանի քաղաքապետարանում շուրջ հինգ հանդիպում ունեցանք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նշված տարածքում՝ Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող ճանաչված ԱվագՇին ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում որոշվեց որ կառուցվող շենքը պետք է ունենա 7 հարկ եւ մեկ մանսարդային հարկ: Դրան հաջորդեց հաստատված նախագծի հրապարակումը, որը մինչ նախօրեն փակցված էր շինհրապարակի դարպասին:

Սակայն այսօր կառուցվող շենքը, որի 7 հարկերն արդեն պատրաստ են, շարունակում է բարձրանալ: Այդ են վկայում կառուցված սյուները, որոնք եւս երեք հարկի բարձրություն ունեն:

Շինարարությունն իրականացնող «Ավագ Շին» ընկերության ղեկավարի հետ լրագրողի զրույցից բացահայտվում է, որ շենքը կառուցվում է ոչ թե նախապես հաստատված նախագծով, այլ մեկ այլ «ավելի հարմար» նախագծով, ըստ որի շենքը ոչ թե 7, այլ 9 հարկանի է լինելու: Չի իրականացվում նաեւ աստիճանաձեւ կառուցվածքը, որը լուսավորության հնարավորություն կտար հարակից շենքերի բնակարաններին: Նշենք, որ երկու օր առաջ դարպասից հեռացվեց նաեւ շենքի նախապես հաստատված նախագծի պաստառը»:

Բնակիչներն այս տեքստով դիմել են քաղաքապետարան՝ խնդրելով «բացառել հարկերի ավելացումն ու ցանկացած շեղում հաստատված նախագծից՝ հավատարիմ մնալով հաստատված նախագծի դրույթներին եւ բնակիչների ու Երեւանի քաղաքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ինչպես նաև տրամադրել կառուցվող շենքի նախագծի հաստատված օրինակը»:

Հավելենք, որ քաղաքային իշխանությունների թողտվությամբ բնակիչներին խաբելու այս փաստն արձանագրվել է նաև News.am լրատվամիջոցի տեսանյութում,  որտեղ հստակ երևում է, թե ինչպես շինարարների ձեռքի տակ եղած նախագիծն առնվազն հարկայնությամբ տարբերվում է հրապարակված պաստառի վրա պատկերված նախագծից։ Ի դեպ, նշված լուսաբանումից հետո կեղծ նախագիծ ներկայացնող ցուցապաստառն անմիջապես հեռացվել է շինհրապարակից։

 «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29