Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. Ենթադրում եմ՝ Դաշնակցության հետ համագործակցությունը կլինի երկարատեւ

Փետրվար 18,2016 15:42

Փետրվարի 10-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Դաշնակցության հետ նախնական համաձայնություն ունեն եւ 2-3 օրից արդեն պարզ կլինեն կառավարության փոփոխությունները: Այդ հայտարարությունից արդեն անցել է 8 օր, բայց որեւէ նորություն դեռ չկա:

Փետրվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով դիտարկմանը, թե ուշանում է հայտարարությունը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ նման կարծիքի չէ. «Այնտեղ հետեւողական աշխատանքներ են կատարվում, կարծում եմ՝ մոտ ապագայում ամեն ինչ կավարտվի»:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ հայտարարել է, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու առումով միշտ բաց է համագործակցության համար՝ լինի ընդդիմադիր, թե այլընտրանքային կուսակցություն. «Ես ենթադրում եմ, որ այն խնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել Հայ հեղափոխական դաշնակցության հետ, տեւական ժամանակ պահանջող ջանքեր են իրենցից ենթադրում, դրանք բխում են նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու հրամայականից: Այդ տեսանկյունից, ես ենթադրում եմ, որ մեր համագործակցությունը Դաշնակցության հետ կլինի երկարատեւ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29