Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը կծանոթանա ոլորտին եւ նոր միայն կասի ինչ է անելու մենաշնորհային տնտեսության դեմ (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 12:52

Հարցրին, թե ի՞նչ հեղափոխական փոփոխություններ է կատարելու Հայաստանի մենաշնորհային տնտեսությունում, այսօր առաջին անգամ կառավարության նիստին շտապող էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Ինձ ժամանակ տրամադրեք, ծանոթանամ՝ ինչ ծրագրեր կան, ինչ է կատարվել, դրանից հետո առաջարկները՝ հիմնված թե համաձայնագրի, թե նախագահի ելույթի հիմնական մոտեցման վրա, կհրապարակենք: Խնդրելու եմ ձեզ, որ մեզ աջակցեք մեր գործունեության ընթացքում»:

Այն դիտարկմանը, որ գաղտնիք չէ՝ Հայաստանի տնտեսության առողջացման համար էական քայլեր չեն արվում, պարոն Մինասյանն ասաց, որ համամիտ չէ այն քաղաքական գնահատականին, թե ոչ մի քայլ չի իրականացվում. «Մենք կարող ենք խոսել ձեռնարկված գործողությունների արդյունավետության չափի, մակարդակի մասին, նոր գործողությունների մասին: Դրա համար եմ ասում՝  սպասեք, շատ չէ: Ես կծանոթանամ համակարգին եւ դրան համապատասխան հրապարակային կլինեն բոլոր ծրագրերը եւ գործողությունները»:

Հարցին, թե հնարավո՞ր է նախարարությունում կադրային փոփոխություններ կատարվեն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդամենը մեկ ժամ է, որ ներկայացվել է որպես նախարար՝ «Մի խեղդեք ինձ, սպասեք մի քիչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29