Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավը դուրս է գալիս ճանապարհորդության (ֆոտոշարք). BBC

Մարտ 12,2016 11:14

Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավը՝ «Harmony of the Seas»-ը  Ֆրանսիայի արեւմտյան հատվածում սկսել է ծովային փորձարկումները: Հազարավոր մարդիկ հավաքվել են Սեն-Նազեր քաղաքի նավահանգստում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է 70 մետր բարձրություն ունեցող նավը դուրս գալիս ծով. հաղորդում է «BBC»-ն։

1 միլիարդ եվրո արժողությամբ ճանապարհորդական նավի պատվիրատուն է ամերիկյան «Royal Caribbean International» ընկերությունը։ Սպասվում է, որ 120.000 տոննա քաշով նավն ԱՄՆ կուղարկվի 2 ամսից։Harmony of the Seas 2Harmony of the Seas 3Harmony of the Seas 4Harmony of the Seas 5 Harmony of the Seas 6

«Harmony of the Seas» նավն ունի 16 տախտակամածներ։ Նրա երկարությունը 362 մետր է՝ 50 մետրով ավելի երկար քան Էֆելյան աշտարակը։

Նավը կկարողանա միաժամանակ 6.000 ուղեւորներ ընդունել։ Նրանց կսպասարկեն անձնակազմի 2.000 անդամները։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031