Լրահոս
Օրվա լրահոսը

Անատոլի Վիբորնի. Մենք կողմնակից ենք, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ կարգավորում ունենա

Մարտ 14,2016 20:00

«Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնը մարտի 14-ին Երեւան-Մոսկվա տեսակապ էր կազմակերպել: Տեսակապի օրակարգում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության սպառնալիքներն ու դրանց նվազեցման ուղիները, ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի արդյունքները հարցերն էին, սակայն նաեւ անդրադարձ կատարվեց նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին:

ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին ասաց, որ իրենք կողմնակից են, որ  կոնֆլիկտի բոլոր կողմերը բանակցության սեղանի շուրջ նստեն եւ կոնֆլիկտը խաղաղ կարգավորում ունենա. «Այս առաջարկությունները իրականացնելու համար պետք է կոնֆլիկտին առնչություն ունեցողների բարի կամքի դրսեւորումը: Մենք նաեւ գիտենք, որ այդ հարցով զբաղվում է նաեւ Մինսկի խումբը: Սա շատ նուրբ հարց է, որովհետեւ գիտակցաբար մեծանում է մասնակիցների քանակը, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ այդ խնդրի լուծման վրա: Մենք պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտենում, եւ այդ պատճառով կարծում ենք, որ նպատակահարմար չէ այդ ցուցակն այսօր ընդլայնելը»:

Նա նշեց, որ ՌԴ նախագահի օրակարգում էլ այդ հարցը կա, եւ իրենք մտահոգված են խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար. «Գլխավորը՝ որ մեր բոլոր հանրապետություններում կա հստակ պատկերացում՝ միայն խաղաղ եղանակով: Այդ պատճառով՝ մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ դա իրականացնենք»:

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարեւորեց խնդրի լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը. «Ոչ ոք այդ թվում ես չի կարծում, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ընդլայնել կողմերի թիվը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031