Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Սկիերնևիցե քաղաքում

Մարտ 14,2016 21:07

Մարտի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Լեհաստանի Սկիերնևիցի քաղաք` դեսպանության հովանու ներքո կազմակերպված «Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումների ամփոփման նպատակով:

Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը` Սկիերնևիցեի շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինայի, նրա տեղակալ Տադեուշ Գրոտկովիսկու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ «Լիբերատիս» հասարակական կազմակերպության նախագահ Մարիան Գրոխովսկու և այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց Գլուխովի տարածաշրջանային քոլեջ, որի ուսանողների շրջանում կազմակերպվել էր հայկական ճաշատեսակների պատրաստման մրցույթ: Համտեսից հետո դեսպանը ելույթ ունեցավ քոլեջի ուսանողների և դասախոսների առջև` շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ նրանց կողմից ցուցաբերած հետաքրքրության համար:

Այնուհետև Էդգար Ղազարյանը այցելեց Սկիերնևիցի հիմնական դպրոց, որտեղ տեղի ունեցավ «Կրեսկա» մանկական պատկերասրահի կողմից կազմակերպված և Լեհաստանի ողջ տարածքում անցկացված «Հայաստանի մշակույթը և արվեստը» նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Դեսպան Ղազարյանը և Սկիերնևիցեի շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինան պարգևներ հանձնեցին մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին, ինչպես նաև «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված մարզական խաղերի և խոհարարական մրցույթի հաղթողներին, միջոցառումների բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին:

Նույն օրը դեսպան Ղազարյանն այցելեց նաև Ժելազնեյի գյուղատնտեսական ընկերություն, որից հետո կայացավ նրա հանդիպումը Սկիերնևիցեի առևտրաարդյունաբերական պալատի անդամների հետ: Էդգար Ղազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները և Լեհաստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում Սկիերնևիցեի գործարարների Հայաստան այցի կազմակերպման վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031