Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում նախարարին. Զինվորի կյանքը վտանգված է

Մարտ 15,2016 14:39 Share

Դիմում եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եզդի զինծառայող Տոսուն Ռզգանի Սմոյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հունվարի 13-ի որոշման համաձայն Տոսուն Սմոյանը աջ ձեռքի նյարդերի և արյունատար անոթի հետ կապված ունեցել է առողջական խնդիր, որը հնարավոր է բուժել միայն վիրահատական միջամտությամբ:

Չնայած այս հանգամանքին Տոսուն Սմոյանը որևէ բուժում չի ստացել և զորակոչվել է բանակ: Այժմ նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Իր հիվանդության պատճառով Տոսուն Սոմյանը չի կարող զենք գործածել, սակայն ծառայություն իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Փաստորեն մենք վտանգում ենք զինվորի կյանքը, քանի որ հնարավոր դիվերսիոն հարձակման դեպքում նա չի կարող պաշտպանվել: Զինվորին Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրաժարվել են վիրահատության ենթարկել:

Մանրամասնները տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել