Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Մարտ 15,2016 16:51

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն, որը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով և ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են: Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի ևս ծրագիրը կշարունակվի: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է և Հայաստանում, և արտերկրում: Այժմ բանակցություններ են տարվում կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մեր երկրի մանրածախ շուկայում իրացնելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ՝ գիտահետազոտական ծրագրերի մշակման ուղղությամբ: Ներկայում ընկերությունն ունի 117 աշխատող, նախատեսվում է հետզհետե այդ թիվն ավելացնել:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ընկերության գործունեությունը և ուրախությամբ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է և ունի մեծ ապագա: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ համարելով այն գերակայություն: Վարչապետն նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է այս ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ հեռանկարներ և ավելացրել, որ այն լինելու է գործադիրի մշտական ուշադրության կենտրոնում:

ՏՏ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը:

 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031