Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին

Մարտ 15,2016 22:45

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն ու խմբակցության պատգամավորները ներկայացրել են կուսակցության պատրաստած առաջարկների փաթեթը, որոնց ընդունումը էականորեն կնվազեցնի ընտրական օրինախախտումները։

ԲՀԿ պատգամավորները խոսել են լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման անթույլատրելիության, ազգային փոքրամասնությունների մասնակցության առավել աշխատող դրույթների մշակման անհրաժեշտության, Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվառման արդյունավետ մեթոդների, ինչպես նաեւ՝ քվեարկած ընտրացուցակներին ծանոթանալու մեխանիզմների մասին։ ԲՀԿ նախագահը նշել է, որ ԸՕ-ի մշակման ԲՀԿ աշխատանքային խումբը պատրաստել է մոտ 30 սկզբունքային առաջարկներ, որոնք ԲՀԿ խմբակցությունը կներկայացնի խորհրդարանական լսումների եւ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031