Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արմատներով գեղասահորդուհին՝ աշխարհի չեմպիոն

Ապրիլ 03,2016 11:57

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան (նրա հայրը հայ է՝ Արման Բաբասյան) Բոստոնում դարձել է Գեղասահքի աշխարհի չեմպիոն: Այդ մասին տեղեկանում ենք  ntv.ru-ից, որն էլ իր հերթին հղում է անում  ТАСС-ին:  223, 86 միավոր հավաքելով նա դարձել է առաջատար, երկրորդ տեղում թողնելով ամերիկուհի Էշլի Վագներին՝215, 39 միավորով: Ռուսաստանցի Աննա Պոգորիլայան զբաղեցրել է երրորդ տեղը  (213,69):

Ի դեպ, Եվգենիան սահմանել է նաեւ համաշխարհային ռեկորդ՝ ազատ ծրագրում հավաքելով 150,10 միավոր (նախորդ ռեկորդը 2010 թ. Վանկուվերի Ձմեռային Օլիմպիադայում սահմանել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յու Նան՝ 150,06 միավոր):

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930