Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչակյանները մեկնել են Արցախ

Ապրիլ 03,2016 12:56
SDHK

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ազատամարտիկների հանձնախումբը հայտարարում է, որ այս պահին Արցախ են մեկնում Արտաշատի ՍԴՀԿ «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները՝ հրամանատար Խաչիկ Սարգսյանի գլխավորությամբ:  Երկրապահ Կամավորական Միության տարբեր մասնաճյուղերի հետ Արցախ են մեկնել ազատամարտի մասնակից Մեծն Մուրադ ջոկատի մարտիկները՝ հրամանատար Ռազմիկ Մատարյանի գլխավորությամբ:  Հնչակյան կուսակցությունը իր ունեցած բոլոր հնարավորություններով Արցախցու և Արցախի կողքին է: Մեր Հայրենիքի ոչ մի թիզ հող թշնամուն չի հաջողվելու գրավել:

ՍԴՀԿ Ազատամարտիկների հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930