Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար արտադրության փուլում է չորս L-39 Skyfox ռազմական ինքնաթիռ․ Praise the Steph

Սեպտեմբեր 19,2026 12:37 Share

Չեխական Aero Vodochody-ն մինչ այժմ վաճառել է 40 L-39 Skyfox ինքնաթիռ, որոնց մեծ մասն արդեն հանձնվել է պատվիրատուներին։

Ընկերության արտադրական ծրագրում ներկայում ընդգրկված են նաև Հայաստանի և Անգոլայի համար նախատեսված ինքնաթիռները, հաղորդում է Praise the Steph-ը։ Հայաստանի համար արտադրության փուլում է չորս L-39 Skyfox, իսկ Անգոլայի համար՝ երկու ինքնաթիռ՝ ևս երկուսի ձեռքբերման հնարավորությամբ։ Բացի այդ, մեկ ինքնաթիռ ներկայում արտադրվում է ԱՄՆ-ում գտնվող պատվիրատուի համար։

Ներկայում Aero Vodochody-ն տարեկան արտադրում է մոտ 12 L-39 Skyfox, սակայն ընկերությունը նախատեսում է արտադրական հզորությունը հասցնել տարեկան 18 ինքնաթիռի։

L-39 Skyfox-ը L-39NG-ի՝ նոր սերնդի զարգացման տարբերակն է և նախատեսված է ինչպես ռազմական օդաչուների պատրաստման, այնպես էլ թեթև մարտական առաջադրանքների իրականացման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել