Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

Ապրիլ 03,2016 17:15
aroxjapahutyun

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում  հայաստանյան դեղարտադրողների կողմից  անհրաժեշտ դեղերի  տրամադրումը  և ըստ  պահանջի մատակարարումը շարունակելու պատրաստակամությունը։

Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ։

Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների պատրաստակամությունը` ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու։ Այս աշխատանքները համակարգվում են նախարարության կողմից։

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930