Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիբով. Հարավային Օսեթիան պատրաստ է քաղաքական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Ria.ru

Ապրիլ 04,2016 16:39

Հարավային Օսեթիան պատրաստ է քաղաքական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, բայց անհրաժեշտություն չի համարում խոսել ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թալիբովը: Գրում է Ria.ru-ն:

«Անհրաժեշտություն չկա այս կոնֆլիկտում ֆիզիկական մասնակցություն ունենալու, որպեսզի այլ ուժեր չներգրավվեն արդեն ոչ այդքան պարզ իրավիճակում: Մենք պետք է ուշադիր լինենք նման հարցերի նկատմամբ եւ պատասխանատվությամբ որոշումներ կայացնենք»,- ասել է Թալիբովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր խոսքով՝ Հարավային Օսեթիայում ուշադրությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղում զարգացող իրադարձություններին եւ հույս ունեն, որ խնդիրը շուտով կլուծվի: «Մենք անհանգստանում ենք մեր ընկերների համար, հետեւում ենք տեղեկատվությանը, եւ հույս կա, որ միջազգային հանրությունը կմիջամտի եւ կլսեն երկրների ղեկավարների կոչերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Դա պետք է աշխատի եւ թույլ չտրվի, որ խնդիրը ավելի սրվի »,- նշել է Թալիբովը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ Հարավային Օսեթիային կապում են վաղեմի բարեկամական կապերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930