Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «ասեղ գցելու տեղ չկար»

Ապրիլ 04,2016 20:25

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ` Արցախում զոհված զինծառայողների հոգու խաղաղության եւ փրկության համար: Հավատավորների բազմությունը միասնական աղոթք առաքեց առ Աստված` Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար:

FILE8601 FILE8615 FILE8619 FILE8631

Դիմելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված ռազմական գործողություններին մեր զինվորները դիմակայեցին անձնուրաց կերպով` ծանր մարտերում ետ մղելով հակառակորդին եւ պատճառելով զգալի կորուստներ: Թեպետ իրավիճակն Արցախի սահմաններին մնում է լարված, բայց հայրենյաց պաշտպան մեր զավակները շարունակում են արժանի հարված տալ հակառակորդին: Այսօր մեր հոգիները քաջալերել են` տեսնելով մեր բանակի մարտունակությունը, ազգիս զավակների խիզախությունը: Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները վկայում եւ փաստում են, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը մեր բանակի հզոր պաշտպանությունն է»:

Հավելենք, որ արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930