Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգիայում երրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի պետական օրհներգը

Ապրիլ 16,2016 18:19

Հանդես գալով +75 կգ քաշային կարգում՝ Հռիփսիմեն առանց էական ջանքերի, ժպիտը միշտ դեմքին, բոլոր մրցակիցներին ցույց տվեց, որ ինքն է ուժեղագույնը Եվրոպայում: Այնքան ուժեղ, որ հրում վարժությունում երրորդ մոտեցման կարիք չզգացվեց:

Հայ մարզուհին պոկում վարժությունում, ասես, մարզման ժամանակ, բարձրացրեց 113 ծանրաձողը, որը բավարար էր փոքր ոսկու համար: Նա մրցակիցների հետ խաղը շարունակեց նաեւ հրումում՝ սկզբում սանձելով 133 կիլոգրամը, այնուհետեւ շատ թեթեւ գլխավերեւում պահեց 137 կիլոգրամը, որից հետո արդեն վերջին մոտեցման անհրաժեշտությունը չեղավ:arpine (1)

Շատ լավ հանդես եկավ նաեւ 17-ամյա Արփինե Դալալյանը, որը երկամարտի 213 (93+120) կիլոգրամով ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ անչափ կարեւոր միավորներ բերելով թիմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930