Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ  դեսպանը՝ Օբամայի ելույթի մասին. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր հայտարարություն է արել»

Ապրիլ 24,2016 12:04

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն  այսօր Ծիծառնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց զոհվածների հիշատակին, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որը, ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր:

«100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և ներդրում ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,-ասաց դեսպանը:

Լրագրողի հարցին, թե դեսպանն ինչպես վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագրծեց, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիրաժեք, ամբողջական և արդարացի ճանաչումը: ԱՄՆ նախագահը շարունաում է հավատարիմ նալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:

Հաջորդ հարցին, թե այդպիսոբ Բարաք Օբաման գուցե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով, մեկ անգամ ևս հաստատում ենք այդ հանձնառությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930