Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է պայուսակում գտնվող տրոտիլ տեսակի զինամթերքը պայթել. «Ժողովուրդ»

Մայիս 03,2016 12:06

Ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում թիվ 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի պատճառների շուրջ շարունակվում են մի շարք վարկածներ առաջ քաշվել։ Մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու պետք է Ռուբեն Բալյանը հարազատներից վրդովված լինելով՝ ցանկանար պայթեցնել իրեն կամ ավտոբուսում գտնվող անձանց։ Անհասկանալի է մնում նաեւ, թե ինչպես է վերջինիս պայուսակում գտնվող տրոտիլ տեսակի զինամթերքը պայթել։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում նախնական վարկած կա, որ զինամթերքը պայթել է պատահական։

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների եւ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա Ռուբեն Բալյանը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել։ Վերջինս դեպքի օրը եղել էր ուսապարկով, ինչի մեջ էլ, ըստ ամենայնի, եղել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը։

Պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։

Ու մինչ իրավապահները հայտարարում են, որ Ռուբեն Բալյանը խնդիրներ է ունեցել հարազատների հետ եւ ցանկացել պայթեցնել նրանց, Ռուբենի մայրը՝ Կլարա Բալյանը, վստահեցնում է, որ որդին երբեք չէր կարող որեւէ մեկին պայթեցնել կամ, առհասարակ, երբեք չի ասել, որ ցանկանում է պայթեցնել իր մորը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031