Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Իննամսական Էլեն Փարսադանյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը

Մայիս 14,2016 18:19

Hqav.am. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել իննամսական Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ:

Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման:

Խախտումներից, թերևս, վերջինն այն էր, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո տուժող կողմն անհամաձայնություն էր հայտնել և նշել, որ դրա վերաբերյալ գրավոր միջնորդություն կներկայացնի: Չնայած դրան՝ քննիչը նույն օրը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ տուժող կողմին զրկելով փորձաքննության վերաբերյալ իր անհամաձայնությունը գրավոր միջնորդությամբ հայտնելու հնարավորությունից:

Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննիչի նման քայլի արդյունքում խախտվել են տուժողի իրավունքները և ազատությունները, որոշում է կայացրել պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների և ազատությունների խախտումները և գործն ուղարկել է նոր քննության:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031