Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջողությամբ է մասնակցել «Coupe de France» մեծահասակների հեղինակավոր մրցաշարին

Մայիս 23,2016 13:08

2015 թվականին երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումները նվաճած հայաստանցի հեծանվորդ 19-ամյա Էդգար Ստեփանյանը հեծանվային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի հրավերով, Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարության աջակցությամբ եռամսյա ուսումնամարզական հավաքի է մասնակցում Շվեյցարիայի Իգլ քաղաքում գտնվող հեծանվային համաշխարհային կենտրոնում: Մարզումներին զուգահեռ հեծանվորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի:

Մասնավորապես Էդգար Ստեփանյանը արդեն մասնակցել է մի քանի մրցաշարերի. ճանաչվել է Ֆրանսիաjի Ֆոիսսիատ քաղաքում կայացած 120 կմ խճուղային խմբակային մրցավազքի լավագույն ակտիվ մարզիկ եւ հրավեր է ստացել մասնակցելու նաեւ մեծահասակների Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը: Եվ ահա Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19- ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ եւ ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը: Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս մրցաձեւերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031