Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Երիցյանը փորձել է քրեական հեղինակություններո՞վ պարտքը հետ բերել

Մայիս 23,2016 17:11

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանը, որի անունը վերջին տարիներին շոշափվում էր որդու` Ռոբերտ Երիցյանի կրիմինալ պատմությունների շրջանակներում, ինքն է հայտնվել նման մի պատմության մեջ:

Aravot.am-ի տեղեկություններով, պարոն Երիցյանը վաճառել է բիզնեսներից մեկը, որի դիմաց նրան վճարել են կես գումարը` մյուս կեսը տալու պայմանով, սակայն այդպես էլ չեն տվել:

Ինչպես պատմում են միջադեպից տեղյակ մարդիկ, մնացած գումարը ստանալու նպատակով Մոսկվայում գործարար Երիցյանը դիմել է քրեական հեղինակությունների ու նրանց հետ միասին գնացել պարտապանների հետ հանդիպման: Նրանք էլ իրենց հերթին են Ազատ ու Արամչո անուններով
քրեական հեղինակությունների բերել եւ, խմբերի միջեւ լուրջ ծեծկռտուք է սկսվել,
ինչի արդյունքում Ալբերտ Երիցյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:
Ներկայումս Ալբերտ Երիցյանը գտնվում է Հայաստանում եւ մտադիր է ավելի բարձր կարգավիճակով քրեական հեղինակության դիմել` մնացած կես գումարը հետ ստանալու համար:

«Բայց ես բիզնես ունե՞մ, որ վաճառեմ»,-ի պատասխան Aravot.am-ի հարցմանն ասաց Ալբերտ Երիցյանը. «Սուտ բաներ են խոսում, որքան կարելի է սուտ բաներ խոսել ու տարածել: Հոգնել ենք այդ ստերից, սուտ բաներ են տպում` այս ունենք, այն ունենք, խոսացողներին հարկավոր է ասել, հերի’ք է, ձեր սուտ հայտարարությունները պահեք ձեզ»:

Առավոտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031