Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Մայիս 23,2016 20:25 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով  հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի  հայկական համագումարի  գործունեությունը՝ Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության  եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը ներկայացրել է կառույցի կողմից վերջին շրջանում իրականացված գործունեությունը, այդ թվում՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական ու հասարակական շրջանակներին իրազեկման աշխատանքները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի միջազգային ճանաչման եւ տարածաշրջանային խնդիրներին:

ԼՂՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել