Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարվա ընթացքում ռուսաստանցիների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված աշխատավարձը կրճատվել է 40 %-ով. Lenta.ru

Մայիս 24,2016 12:56

Ռուսական ռուբլու արժեզրկման և տնտեսական ճգնաժամի հետևանքով 2 տարվա ընթացքում ռուսաստանցիների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված աշխատավարձը կրճատվել է 40 %-ով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը։

Ուշագրավ է, որ դեռևս ոչ վաղ անցյալում՝ 2013թ. ռուսաստանցիների` ԱՄՆ դոլարով արտահայտված  միջին աշխատավարձը երկուսուկես անգամ գերազանցում էր չինացիների՝ ԱՄՆ դոլարով արտահայտված միջին աշխատավարձին, իսկ արդեն 2015թ., չինացիների աշխատավարձը մեկուկես անգամ գերազանցում էր ռուսների աշխատավարձին։

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2015թ. ռուսաստանցիների միջին աշխատավարձը կազմել է 558 ԱՄՆ դոլար, Ղազախստանում՝ 549 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 431 ԱՄՆ դոլար, իսկ Բելառուսում՝ 415 ԱՄՆ դոլար։

Նշվում է նաև, որ 2015թ. նույն ամսվա համեմատ՝ ռուսաստանցիների եկամուտները կրճատվել են 7,1%-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031