Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել հունիսին

Հունիս 03,2016 17:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպան Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրյոն հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել են, թե Բրյուսելում մայիսի 31-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները կողմերի ուսումնասիրության նպատակով նախարարներին են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված է, որ ԱԳ նախարարները հաստատել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը` բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին` նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930