Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Արզումանյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական

Հունիս 08,2016 11:45

Գագիկ Արզումանյանը վարչապետի որոշմամբ  նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
Հիշեցնենք, որ Գագիկ Արզումանյանը մինչ այս նշանակումն եղել է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Վալլեքս» խմբի
«Արմենիան Քափըր Փրոգրամ»՝ ACP ընկերության տնօրեն։

Արզումանյանը մասնավոր հատվածում աշխատելուց առաջ էլ եղել է պետական համակարգում․ այդ թվում նաեւ՝ ֆինանսների, էկոնոմիկայի փախնախարարի պաշտոնն է զբաղեցրել։
Գագիկ Արզումանյանը ծնվել է 1973 թվականին, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Տնտեսագիտության թեկնածու է: Նա ներկայումս նաեւ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի հատուկ հարցերով խորհրդականն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930