Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային հանդիպումների շարք` մարզային կրթական հիմնախնդիրների վերաբերյալ 

Հունիս 08,2016 13:17

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մանավորապես, նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, մարզային քաղաքականության կարիք կա: Մարզերի վարչության պետերը հիմնականում բարձրացրել են փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման և որոշ մասնագետների պակասի խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, որը, ըստ նախարարի, թույլ կտա գործընկերներին ավելի տեղեկացված լինել հարևան մարզի խնդիրներին: Առաջարկվել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը քննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորմանը, փոքր դպրոցներին և թափուր հաստիքներին առնչվող խնդիրները: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930