Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջադրվել են մեղադրանքներ

Հունիս 13,2016 14:47

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպվել է բուժաշխատողների կողմից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը), իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930