Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Հունիս 22,2016 18:50

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական ծրագրի փոխտնօրեն Արթուր Հարությունյանին:

Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը`  ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության շուրջ հայությանը համախմբելու ուղղությամբ:

Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված գործունությունը: Նրանք նշել են, որ  Արցախում ունեցած հանդիպումները հնարավորություն են տվել ապրիլյան իրադարձությունների մասին իրական պատկերացում  կազմել, ինչն օգնելու է  ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական ու հասարակական շրջանակներին իրազեկելու գործին:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930